Թրամփը «միամիտ» է. Փեզեշքիանը դատապարտել է մեղադրանքները Թեհրանի հասցեին
Նոյեմբերի 05, 2025

Թրամփը «միամիտ» է. Փեզեշքիանը դատապարտել է մեղադրանքները Թեհրանի հասցեին

By Մայիսի 15, 2025 220

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կտրուկ է արձագանքել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի՝ Էր Ռիադում ունեցած ելույթին, որում Թրամփը մեղադրել է Իրանի առաջնորդներին վատ կառավարման և Մերձավոր Արևելքի ապակայունացման մեջ։

Այս մասին հայտնում է Tehran Times-ը։

Փեզեշքիանը կտրականապես մերժել է մեղադրանքները՝ մեղքը բարդելով Վաշինգտոնի և նրա դաշնակիցների վրա։

«Մեկ տարվա ընթացքում Գազայում ռումբերի և հրթիռների տակ մե՞նք ենք սպանել վաթսուն հազար կանանց և երեխաների։ Մե՞նք ենք կտրել ջուրը, հացը և դեղորայքը այդ խեղճ մարդկանցից։ Մե՞նք ենք սպառնալիքը», – նշել է նա Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքում ունեցած ելույթում։

«(Թրամփը) միամիտ է, եթե կարծում է, թե կարող է գալ մեր տարածաշրջան, սպառնալ մեզ և հույս ունենալ, որ մենք կնահանջենք: Մենք երբեք բանակցության չենք դնի մեր արժանապատվությունը: Սա յուրաքանչյուր իրանցու արյան մեջ է», – ասել է Փեզեշքիանը։

Նա նաև նշել է, որ Թրամփը հույս ունի ապամոտիվացնել իրանցիներին և պառակտումներ ստեղծել երկրի ներսում:

«Դուք այդ նպատակին կհասնեք միայն ձեր երազներում: Իրանը կշարունակի իր առաջընթացը՝ համաձայնագրով կամ առանց դրա, – ասել է նա։ – Դուք փորձել եք Իրանին ծնկի բերել վերջին 47 տարիների ընթացքում։ Մենք գոյություն ունենք հազարավոր տարիներ և կգոյատևենք նաև առաջիկա տարիներին»։

Փեզեշքիանը նաև հիշեցրել է Թրամփին, որ ինքն էր 2020 թվականին հրամայել սպանել Իրանի գլխավոր ռազմական հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին։ «Սոլեյմանին այն մարդն էր, որը դեմ էր «Իսլամականը պետությանը», որին դուք մարզել, աջակցել և սնել եք: Եվ հիմա դուք պնդում եք, որ հաղթել եք նրանց», – նշել է նա: 

Փեզեշքիանը շեշտել է, որ այն ճնշումը, որ գործադրվել է Իրանի վրա, «եթե գործադրվեր որևէ այլ երկրի վրա, այն 24 ժամ էլ չէր գոյատևի»։

Մասուդ Փեզեշքիանն Իրանի նախագահի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի ամռանը։ Նա պատրաստակամություն է հայտնել Վաշինգտոնի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել առանց սպառնալիքների և ճնշումների։

Չնայած Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին, ԱՄՆ վարչակազմը շարունակում է պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ում կառավարությունն արդեն 36 օր չի աշխատում. շաթդաունը ռեկորդ է սահմանել

Նա կոշտ և շատ խելացի մարդ է․ Թրամփը՝ Սի Ծինփինի մասին

Երևանում ամուսինը uպանել է կնոջը

Վրաստանը շնորհակալություն է հայտնել Չինաստանին ինքնիշխանությանն աջակցելու համար

Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ԱՄՆ-ն հրթիռներ կտեղակայի Եվրոպայում, որոնք 6-7 րոպեում կհայտնվեն ՌԴ-ի կենտրոնական հատվածում. ՌԴ ՊՆ

Իրանը գրեթե ամբողջապես պահպանել է հարստացված ուրանը․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի. դատավորը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդությունը

Թուրքիան ռուսական գազի 2-րդ խոշոր գնորդն է աշխարհում

Global Express ինքնաթիռն իմ ամենաթանկ գնումն է. Ռոնալդու

Տղամարդը փորձել է համբուրել Մեքսիկայի նախագահին․ AP

Հայաստանը արհեստական ​​բանականության ներդրման առումով ամենահետամնաց մեկն է. Microsoft-ը հրապարակել է համաշխարհային վարկանիշը

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու