ՀՀ–ում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության գումարը կրկնապատկվեց
Օգոստոսի 21, 2025

ՀՀ–ում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության գումարը կրկնապատկվեց

By Մայիսի 15, 2025 459

ՀՀ–ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության գումարը կրկնապատկվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ այս գումարը կրկնապատկում են ֆերմերների համար, որպեսզի նրանք բոլորն օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից։

«Հիմա մեկ ֆերմերը կարող է մինչև 250 մլն դրամի սարքավորում ձեռք բերել։ Մենք ունենք բազմաթիվ ֆերմերներ, որոնք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում և վաղուց հատել են այդ շեմը, չեն կարողանում մատչելի պայմաններով ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա։ Դա խանգարում է նրանց հետագա տնտեսական զարգացմանը»,– հայտարարեց նախարարը։

Այդ պատճառով, ըստ նրա, աջակցության գումարի շեմը 250 մլն դրամից բարձրացվում է 500 մլն դրամ, ինչը ավելի շատ գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն կտա ֆերմերներին։

«Հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի մեծ մասն անցել է մաշվածության համար սահմանված ժամկետները: Գյուղատնտեսական արտադրությունն անհրաժեշտ չափով բավարարված չէ տեխնիկական միջոցներով` ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով»,– ավելացրեց նախարարը:

Պապոյանի տեղեկություններով` այս պահին կա 2 854 լիզինգառու, որոնց տրամադրվել է 4 333 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում` 1 523 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն, 2 790 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա։

Ձեռք բերված տեխնիկայի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 22․9 մլրդ դրամ, լիզինգի գումարը՝ 18.7 մլրդ դրամ, սուբսիդավորված գումարը՝ 3.5 մլրդ դրամ:

Պապոյանը նաև նշեց, որ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրով սահմանված լիզինգի առարկաների առավելագույն գումարի սահմանաչափը բարձրացնելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են դիմել տնտեսավարողներ, մասնավորապես` «Այգեգործների և խաղողագործների հայկական ասոցիացիա» ՀԿ անդամ հանդիսացող և ասոցիացիայի հետ համագործակցող տնտեսավարողները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հունաստանը չի պլանավորում զորքեր ուղարկել Ուկրաինա

Ֆրանսիայի և Բրազիլիայի նախագահները հեռախոսազրույցում քննարկել են ԱՄՆ մաքսատուրքերի հարցը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման արարողությունը

Թրամփը պահանջել է Դաշնային պահուստային համակարգի կառավարչի հրաժարականը

Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատրաստ է քննարկել կարգավորման քաղաքական ասպեկտները. Լավրով

Հռոմի պապը կայցելի Լիբանան

Աննա Հակոբյանը իր «Կրթվելը նորաձև է» ծրագիրը ներկայացրել է դատապարտյալներին

«ՀԷՑ»-ից ազատված աշխատակիցները դատի են տալիս ՀԷՑ-ին

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել բրիտանական լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների նկատմամբ

Մեկ միլիոն մեկ շաբաթում. որքա՞ն է վաստակել Կրիշտիանու Ռոնալդուի սուպերզբոսանավի խոհարարը

Բելառուսն Իրանի քաղաքացիների համար չեղարկել է վիզային ռեժիմը

Երևան-Հրազդան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա տուժած

Իրանը ՌԴ–ի և ՉԺՀ-ի հետ քայլեր է մշակել միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում. ԱԳՆ

Ferrari F50-ն աճուրդում գնի ռեկորդ է սահմանել

Իրանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամները այցելել են Նորդուզի անցակետ