Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածներ են հասցրել միմյանց․ Կիևում կա 2 զոհ
Սեպտեմբերի 01, 2025

Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածներ են հասցրել միմյանց․ Կիևում կա 2 զոհ

By Մայիսի 07, 2025 175

Ռուսաստանը և Ուկրաինան վերջին օրվա ընթացքում շարունակել են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին։ ՌԴ Բրյանսկի մարզում մայիսի 6-ի երեկոյից սկսած և մայիսի լույս 7֊ի գիշերվա ընթացքում խոցվել  է ավելի քան 140 օդային թիրախ, այդ թվում՝ մեկ թևավոր հրթիռ։

Ինչպես տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից, այս մասին հայտնել է Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 6֊ին, Մոսկվայի ժամանակով ժամը 18:40-ից հետո Բրյանսկի մարզի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերը «ոչնչացրել և որսացել» են 31 անօդաչու թռչող սարք, իսկ նախորդ 24 ժամվա ընթացքում՝ ևս 35-ը։ 

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հայտարարության համաձայն՝ մայիսի 6-ի երեկոյան և մայիսի 7-ի գիշերը խոցվել է Ռուսաստանի մայրաքաղաք թռչող 19 ուկրաինական ԱԹՍ։

Անօդաչուները թռչում են Մոսկվայի վրայով արդեն երրորդ օրն անընդմեջ։ Մայիսի 6-ին ևս Սոբյանինը հայտնել էր, որ խոցվել է Մոսկվա թռչող 19 ԱԹՍ։

Մայիսի 7-ի առավոտյան Կազանի օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել չվերթերի ժամանման և մեկնման վրա։ Բացի այդ, գիշերվա ընթացքում երկու անգամ սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում և մեկ անգամ՝ «Վնուկովո» օդանավակայանում։

Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային դատախազության տեղեկացմամբ՝ մայիսի 6-ին և 7-ին Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը որպես պահեստային օդանավակայան ընդունել է 74 չվերթ։ Օդանավերը չեն կարողացել վայրէջք կատարել համապատասխան օդանավակայաններում՝ թռիչքների անվտանգության հետ կապված սահմանափակումների պատճառով։ 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ ռուսական զորքերը մայիսի 7-ի գիշերը չորս բալիստիկ հրթիռներով և 142 անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացրել Ուկրաինայի ուղղությամբ։ Կիևում ԱԹՍ֊ների հարվածի հետևանքով զոհվել է մեկ կին և նրա որդին։ Ըստ Կիևի քաղաքապետի` ևս 8 մարդ վիրավորվել է։ Նրանց թվում կա չորս երեխա։ Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ պատերազմելու ռեսուրսներից նրան զրկելու նպատակով։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Աֆղանստանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. հաղորդվում է առնվազն 500 զոհի մասին

Ռուսաստանի զինված ուժերն ազատագրել են Դոնեցկի հարավի ամբողջ տարածքը

ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի

Փաշինյանն ու Էրդողանը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը․ պայմանավորվել են շարունակել երկխոսությունը․ ՀՀ կառավարություն

Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ն ու թիվ 10 երթուղային ավտոբուսը

Հայաստանը կստանա 45.3 մլն եվրո վարկ առողջապահության որակի բարելավման համար. փոխնախարար

Աթենա Մանուկյանը «Եվրատեսիլ 2026»-ին կներկայացնի Կիպրո՞սը

Հայաստանի հավաքականը սկսում է մարզական հավաքը

«Թրամփը ողջ է. Ռուսաստանն առաջ է շարժվում»․ Մեդվեդևը երկու վատ լուր է հայտնել երկվորյակ եղբայրների համար

Շատ ուրախ եմ մեր անձնական և, իհարկե, մեր եղբայրական երկրների միջև շատ ակտիվ երկխոսության համար․ Փաշինյանը՝ Պուտինին

Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Հայաստանի և Պակիստանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանի հարցը, բարձր գնահատել երկկողմ հարաբերությունները

Թրամփի որդին չի բացառել նախագահի պաշտոնում առաջադրվելը

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները. Հայաստանը չի մասնակցում