Լիբերալ կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում
Հուլիսի 09, 2025

Լիբերալ կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում

By Ապրիլի 29, 2025 227

Նախնական արդյունքների համաձայն՝ Լիբերալ կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում, որոնք անցկացվել են երկուշաբթի օրը: Կուսակցության ղեկավար, Կանադայի ներկայիս վարչապետ Մարկ Քարնին կգլխավորի երկրի հաջորդ կառավարությունը: Այս մասին փոխանցում է Ազատություն ռադիոկայանը։

Նշվում է, որ ընտրությունները չափազանց անսովոր էին, քանի որ տնտեսական իրավիճակի հետ մեկտեղ գլխավոր խնդիրը Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն էին։

Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը, նրա կողմից կանադական ներմուծման մաքսատուրքերի սահմանումը, ինչը կարող է Կանադայում ռեցեսիայի պատճառ դառնալ, ազդել են շատ ընտրողների տրամադրությունների վրա:

60-ամյա տնտեսագետ Մարկ Քարնին, ով նախկինում ղեկավարել է Կանադայի և Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկերը, իրեն դիրքավորել է որպես հակաթրամփիստ ՝ իր նախընտրական արշավում կենտրոնանալով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վրա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ադրբեջանում ռուսաց լեզվի առումով բացասական դինամիկա է նկատվում․ Ռոսսոտրուդնիչեստվո

ԱՄԷԳ-ն Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման նշաններ չի տեսել

Արցախի ու արցախցիների թեման եղել ու մնում է մեզ համար առաջնային օրակարգի հարց. ՀՀԿ

Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Զելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ

Դոլարն ու եվրոն էժանացել են. փոխարժեքները հուլիսի 9-ին

Օրբանը պահանջում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հրաժարական տա կոռուպցիայի մեղադրանքների պատճառով

Հեգսեթը Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցրել է՝ Սպիտակ տանը տեղյակ չպահելով

Թուրքիայի կառավարության օրակարգում չկա նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց. ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին. Էրդողան

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ

ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. ԱԳՆ

Երևանի Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Ռուսական բանակը գրավել է Տոլստոյ գյուղը Դոնեցկի տարածքում

ՌԴ-ն Ուկրաինայի վրա է արձակել պատերազմի ընթացքում ամենամեծ թվով՝ 728 ԱԹՍ