Դպրոցականները երկու շաբաթվա ընթացքում երկրորդ ուղղաթիռն են այրել
Հոկտեմբերի 30, 2025

Դպրոցականները երկու շաբաթվա ընթացքում երկրորդ ուղղաթիռն են այրել

By Սեպտեմբերի 24, 2024 309

16-ամյա երկու դեռահասներ Օմսկի մարզի ավիաբազայի տարածքում այրել են Մի-8 ուղղաթիռը, ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններից։ Անչափահասներին բերման են ենթարկել, նրանցից մեկը խոստովանել է, որ գործել է Telegram-ի միջոցով իր հետ կապ հաստատած անհայտ անձի ցուցումով, իրեն խոստացել են վճարել 20 հազար դոլար։

Տեղական NGS55.Ru պորտալը պարզաբանել է, որ միջադեպը տեղի է ունեցել Օմսկ-Սևերնի ռազմական օդանավակայանում։ Սեպտեմբերի 21-ի երեկոյան դպրոցականները մտել են հաստատություն, Մոլոտովի կոկտեյլ նետել ուղղաթիռի վրա, նկարահանել տեղի ունեցողը ու անհետացել։ Արդյունքում ամբողջությամբ այրվել է Մի-8-ի օդաչուների խցիկը և նրա ողջ ճակատային հատվածը։ Այս տեսակի նոր ուղղաթիռի արժեքը կազմում է ավելի քան 490 միլիոն ռուբլի։

Shot-ի հաղորդմամբ, դեռահասներին մեսենջերի միջոցով հավաքագրել են «ուկրաինացի կուրատորները», որոնք անհետացել են հրկիզումից հետո՝ առանց վճարելու և նամակագրությունը ջնջելու։ Քրեական գործ է հարուցվել դիվերսիա կատարելու դեպքի առթիվ (ՔՕ 281 հոդված)։ Դպրոցականներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում. Միաժամանակ հեռուստաալիքը պնդում է, որ այրված ուղղաթիռը շահագործումից հանվել է։

Baza-ն հրապարակել է ձերբակալության տեսանյութը։ Անվտանգության առնվազն յոթ աշխատակից կոտրել են բնակարանի դուռը, դեռահասներին բերանքսիվայր պառկեցրել հատակին, ապա հարցաքննել են ձեռնաշղթաներով ձեռքերը մեջքի հետևում կապած վիճակում:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում սա երկրորդ նման դեպքն է։ Սեպտեմբերի 11-ի գիշերը Նոյաբրսկի օդանավակայանում 13 և 14 տարեկան երկու դպրոցականներ հոսպիտալացվել են Մի-8Տ ուղղաթիռը հրկիզելուց հետո։ Նրանք խոստովանել են, որ իրենց հետ կապվել են Telegram-ի միջոցով եւ դիվերսիայի համար խոստացել են 5 մլն ռուբլի (ավելի քան 54,5 հազար դոլար)։

Ուղղաթիռը քաղաքացիական է եղել և պատկանել է Utair ավիաընկերությանը, որի արժեքը կազմում է մոտ 300 մլն ռուբլի։ Baza-ն գրել է, որ դեռահասները ցանկապատի անցքից մտել են պաշտպանված տարածք։ Ավելին, նրանցից մեկի հայրը մասնակցում է Ուկրաինայի դեմ պատերազմին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Նախատեսում ենք պարտադիր դարձնել նաև ամենամյա պրոֆիլակտիկ բուժզննումը». Անահիտ Ավանեսյան

Պետական ծառայության պաշտոն կթույլատրվի զբաղեցնել նաև 65–ը լրանալուց հետո. նոր նախագիծ

Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Լեհաստանը որոշել է հետաձգել Բելառուսի հետ սահմանի բացումը․ Լիտվայի վարչապետ

Ջորջինա Ռոդրիգեսը Hermès-ի հավաքածուին ավելացրել է հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ հազվագյուտ Himalaya Birkin-ը

5000 դրամի դիմաց մարդիկ պատրաստ են վաճառել իրենց հեռախոսահամարով ակտիվացրած whatsapp–ը կամ viber–ը. ՆԳՆ–ի զգուշացնումը

Ալիևը չի պլանավորում գալ Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է

Հովհաննավանքում կատարվողը պղծություն է, եկեղեցին ենթակա է վերասրբագործման. Մայր Աթոռ

Հայաստանում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար տրամադրվող միանվագ նպաստը կկազմի 500,000 դրամ

Եթե Գյումրիի սցենարը կրկնվի համապետական մասշտաբով, ուժայինները նրանց չեն բռնելու կաշառք ուտելու գործի վրա. Ռուբինյան

Հանրապետության հրապարակում սկսվել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները

Վրաստանում վարորդը մխրճվել է դպրոցականների ամբոխի մեջ. նրան տեղափոխել են հոգեբուժարան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

ԱՄՆ-ն Հնդկաստանին 6 ամսով ազատել է Իրանի Չաբահար նավահանգստի նկատմամբ պատժամիջոցներից