Ոստիկանության զորքերը հետևողական է շարունակելու ապահովել հասարակական կարգը. Փոխոստիկանապետ Հայկ Բաբայան
Նոյեմբերի 05, 2025

Ոստիկանության զորքերը հետևողական է շարունակելու ապահովել հասարակական կարգը. Փոխոստիկանապետ Հայկ Բաբայան

By Հունիսի 21, 2024 385

ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանը ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ոստիկանության զորքերի ծառայակիցներ,

Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Ոստիկանության զորքերը հունիսի 21-ին նշում է կազմավորման 32-րդ տարեդարձը։

Արդի մարտահրավերներին զուգընթաց՝ Ոստիկանության զորքերը շարունակում է մասնագիտական վերելքի ու զարգացման պատվավոր ճանապարհը։

Ոստիկանության զորքերի ընթացիկ բովանդակային փոփոխություններն այսօր էլ շարունակվում են ՆԳ նախարարության ստանձնած բարեփոխումների համատեքստում։ Ուստի կոչ եմ անում մեր անձնակազմին շարունակել կատարելագործել մասնագիտական ունակությունները, շարքերը երիտասարդ ու պատրաստված կադրերով համալրելու ընթացքում միավորել ուժերը համակարգի փորձառու աշխատակիցների հետ՝ առավել համակարգված ու կազմակերպված հանդես գալու մարդու իրավունքները հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելիս, հասարակության և պետության անվտանգությունը ապահովելու գործառույթն իրականացնելիս։

ՆԳՆ Ոստիկանության զորքերը հետևողական է շարունակելու իր ողջ գործիքակազմով իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը։ Հետևաբար, Ոստիկանության զորքերի ողջ անձնակազմը պետք է ունենա պետականապաշտպան բարձր պատասխանատվություն։ Որպես պարտադիր կանոն՝ Ոստիկանության զորքերի յուրաքանչյուր ծառայողի համար բարեվարքությունը պետք է լինի առաջնահերթություն՝ հասարակարգին արժանի նոր ոստիկանական որակ ապահովելու համար։

Ձևավորվելով 1990-ականների սկզբին՝ Ոստիկանության զորքերը, բացի երկրի ներքին անվտանգությունն ու հասարակական կարգը պահպանելու գործառույթից, իրականացրել է նաև Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցելու գործառույթ։

Առանձնակի ջերմությամբ ու խոնարհումով շնորհավորում եմ մարտական գործողությունների ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր եղբայրների ընտանիքներին, վիրավորում ստացած մեր ծառայակիցներին, մաղթում ուժ ու կորով:

Ոստիկանության զորքերի անձնակազմի անունից և անձամբ վստահեցնում եմ՝ Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Ոստիկանության զորքերը շարունակելու է նույն պատասխանատվությամբ և նվիրվածությամբ ծառայել Հայաստանի Հանրապետությանը։

Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ՝ մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, Ոստիկանության զորքերի անձնակազմին՝ ողջախոհություն, աննկուն կամք՝ պետությանն ու հասարակությանը ծառայելու պատվավոր գործում։

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 21 Հունիսի 2024 12:33

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ում կառավարությունն արդեն 36 օր չի աշխատում. շաթդաունը ռեկորդ է սահմանել

Նա կոշտ և շատ խելացի մարդ է․ Թրամփը՝ Սի Ծինփինի մասին

Երևանում ամուսինը uպանել է կնոջը

Վրաստանը շնորհակալություն է հայտնել Չինաստանին ինքնիշխանությանն աջակցելու համար

Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ԱՄՆ-ն հրթիռներ կտեղակայի Եվրոպայում, որոնք 6-7 րոպեում կհայտնվեն ՌԴ-ի կենտրոնական հատվածում. ՌԴ ՊՆ

Իրանը գրեթե ամբողջապես պահպանել է հարստացված ուրանը․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի. դատավորը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդությունը

Թուրքիան ռուսական գազի 2-րդ խոշոր գնորդն է աշխարհում

Global Express ինքնաթիռն իմ ամենաթանկ գնումն է. Ռոնալդու

Տղամարդը փորձել է համբուրել Մեքսիկայի նախագահին․ AP

Հայաստանը արհեստական ​​բանականության ներդրման առումով ամենահետամնաց մեկն է. Microsoft-ը հրապարակել է համաշխարհային վարկանիշը

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու