Ուկրաինան և Նորվեգիան զբաղվելու են անօդաչուների համատեղ արտադրությամբ
Դեկտեմբերի 01, 2025

Ուկրաինան և Նորվեգիան զբաղվելու են անօդաչուների համատեղ արտադրությամբ

By Դեկտեմբերի 01, 2025 14

Ուկրաինան և Նորվեգիան համատեղ անօդաչու թռչող սարքեր են արտադրելու։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների պաշտպանության նախարարները, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը Telegram-ում, հայտնում է «РБК-Украина»-ն։

«Սա կարևոր քայլ է, որը թույլ կտա մասշտաբավորել մեր հնարավորությունները և ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանությունը», – նշել է Շմիգալը։

Ըստ նրա, հաջորդ փուլը 2026 թվականին փորձնական արտադրական գծի շտապ գործարկումն է և զուգահեռաբար հզորությունների հետագա մեծացման ուղղությամբ աշխատանքը։

«Ուկրաինան Նորվեգիայի հետ կկիսվի իր փորձով և նորարարություններով։ Ի պատասխան՝ մենք կստանանք հզոր արտադրական հարթակ, որը մեր զինվորներին կապահովի ժամանակակից անօդաչուներով, ինչպես նաև գիտահետազոտական և կոնստրուկտորական համագործակցություն՝ Նորվեգիայի առաջատար հաստատությունների հետ», – հավելել է նա։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիան պատրաստվում է Ուկրաինայի հետ ստորագրել համաձայնագիր՝ առաջադեմ ռազմական տեխնիկայի համատեղ մշակման և արտադրության վերաբերյալ։ Այն նախատեսում է տեխնոլոգիաների փոխանակում, ինչը կուժեղացնի երկու երկրների ազգային անվտանգությունը։ 

Նախկինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ համատեղ սկսել է որսացող անօդաչուներ արտադրել, որոնք ունակ են պայքարելու Ռուսաստանի հարվածային անօդաչուների դեմ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Առաջիկա շաբաթը կարող է շրջադարձային լինել Ուկրաինայի հարցով. Կալաս

Վիլնյուսի օդանավակայանը կրկին դադարեցրել է աշխատանքը

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 2-ին. Պեսկով

Ռուսաստանի վրա նույնպես պետք է ճնշnւմ գործադրել բանակը կրճատելու համար. Կալլաս

Երեխայի ծնունդի ժամանակ կտրվի միանվագ 500 հազար դրամ, իսկ մինչև 6 տարեկանը՝ ամսական 50 000

Ուիթքոֆը և Քուշներն այսօր կմեկնեն Ռուսաստան

ԵՄ-ն պետք է կիսի Ռուսաստանի ակտիվների հետ կապված ռիսկերը. Գերմանիայի ԱԳ նախարար

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակումը

Կիրակի ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններում քննարկվել է Ռուսաստան-Ուկրաինա փաստացի սահմանը, Axios

Ուկրաինան ստիպված չի լինի հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից․ CNN

Օքսֆորդի բառարանը հայտարարել է 2025 թվականի տարվա բառը

Վան քաղաքում կբացվի Իրանի նոր գլխավոր հյուպատոսություն

Կաթողիկոսը չի կարող հեռանալ. Արշակ արքեպիսկոպոս

Թարմացվել է 2025-2026-ի ձմռան համար գլոբալ կանխատեսումը

Ռուբիոն և Ումերովն արդյունավետ են որակել Ուկրաինայի հարցով տեղի ունեցած բանակցությունները