ԵՄ-ն ընդունել է պատժամիջոցների 19-րդ փաթեթը՝ ռուսական բանկերի և դիվանագետների նկատմամբ սահմանափակումներով
Հոկտեմբերի 23, 2025

ԵՄ-ն ընդունել է պատժամիջոցների 19-րդ փաթեթը՝ ռուսական բանկերի և դիվանագետների նկատմամբ սահմանափակումներով

By Հոկտեմբերի 23, 2025 14

Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ներկայացուցիչ Կայա Կալլասը` Reuters-ի փոխանցմամբ։ Նրա խոսքով՝ սահմանափակումները կվերաբերեն ռուսական բանկերին, կրիպտոարժույթների փոխանակման բորսաներին և Հնդկաստանի ու Չինաստանի կազմակերպություններին։

 

ԵՄ-ն նաև կսահմանափակի ռուս դիվանագետների տեղաշարժը՝ անկայունացման փորձերին հակազդելու համար։

Reuters-ի հաղորդմամբ, պատժամիջոցները թիրախավորում են 45 կազմակերպություն, որոնք օգնել են Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից, այդ թվում՝ 12 ընկերություն Չինաստանում և Հոնկոնգում: Արգելվելու է օգտագործվող ռուսական նավերի և ինքնաթիռների վերաապահովագրությունը: Ավելին, կսահմանվի արգելք հինգ ռուսական բանկերի հետ գործարքների վրա, ինչպես նաև կընդլայնվի Բելառուսում և Ղազախստանում ռուսական էլեկտրոնային վճարային համակարգերի և երրորդ երկրների բանկերի հետ գործարքների արգելքը:

Գործակալության տվյալներով՝ փաթեթը ներառում է հեղուկացված բնական գազի ներմուծման արգելք 2027 թվականից և պատժամիջոցներ «ստվերային նավատորմի» ևս 117 նավերի նկատմամբ։ ԵՄ-ն նաև կխստացնի երկու խոշոր ռուսական նավթային ընկերությունների հետ գործարքների արգելքը, որոնց անունները չեն հրապարակվել։

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել «ԼՈՒԿՕՅԼ»-ի և «Ռոսնեֆտ»-ի նկատմամբ։

Ռուս դիվանագետների տեղաշարժի վերաբերյալ ճշգրիտ սահմանափակումները չեն նշվել: «Financial Times»-ը հաղորդել է, որ նրանք պարտավոր կլինեն օտարերկրյա կառավարություններին տեղեկացնել իրենց նախատեսված ուղևորությունների մասին՝ նախքան ընդունող երկրի սահմանները հատելը: Կրեմլը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խոստացել են ձեռնարկել պատասխան միջոցներ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառելի էր համաներումը, սակայն դատավորը կալանք կիրառեց․ փաստաբան

ՀՀԿ–ն խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը. Հայտարարություն

Մարկո Ռուբիոն Թել Ավիվ է ժամանել երկօրյա այցով․ քննարկվելու է Թրամփի 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլի իրականացումը

Փաշինյանը Վայոց ձորի փոխմարզպետ է նշանակել

Լուլա դա Սիլվան մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետով

Կարգալույծ Ստեփան Ասատրյանին թույլ չտվեցին հարսանիքի ծես իրականացնել, հարազատները փոխեցին քահանային

Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման

Վիրուսային սխալ «Miss Grand International 2025»-ում. Միսս Պանաման շփոթել է երկիրը

Նոր պատժամիջոցների կիրառումն ու Պուտին-Թրամփ կայանալիք հանդիպման չեղարկումը «պատերազմական ակտ» են

ՌԴ-ում միտված են արագ լուծել հայ վարորդների առջև ծառացած խնդիրները. Զախարովա

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին զոհերի մարմիններ են փոխանակել

Մոսկվայի պատասխանը կոշտ կլինի. Զախարովան` ռուսական ակտիվների օգտագործման մասին

Մենք թույլ չենք տա, որ Արևմտյան ափը անեքսիայի ենթարկվի. Վենս

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները կայունացել են

Կարգալույծ եղած կաթողիկոսը չի կարող ինձ կարգալույծ անել. ես այդ կառույցը չեմ հարգում. Ստեփան Ասատրյանը՝ հոգևորականներին