Լանջիկ բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի մասնակից վարորդը դատապարտվել է ազատազրկման՝ 7 տարի 4 ամիս ժամկետով. Գլխավոր դատախազություն
Հոկտեմբերի 23, 2025

Լանջիկ բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի մասնակից վարորդը դատապարտվել է ազատազրկման՝ 7 տարի 4 ամիս ժամկետով. Գլխավոր դատախազություն

By Հոկտեմբերի 22, 2025 11

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2023 թվականի օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել Լանջիկ բնակավայրի մոտակայքում 2023 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած ավտովթարի մասնակից-վարորդ Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): 

Քրեական վարույթով պարզվել էր, որ 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, Հ.Պ.-ն, իր վարած «Զիլ - ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենայով, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, ինչի արդյունքում տեղի է ունեցել բախում «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենայի հետ՝ անզգուշությամբ առաջացնելով 12 մարդու մահ, 4 անձի առողջությանն անզգուշությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Դատախազը 2024 թվականի մայիսի 31-ին վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնել էր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: 

Դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ի դատավճռով՝ Հ.Պ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով. նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 7 տարի 4 ամիս ժամկետով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նոր նշանակումներ զինված ուժերում

Լուվրի տնօրենն առաջարկել է թանգարանում ոստիկանության բաժանմունք տեղակայել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ռուս-ուկրաինական պшտերшզմի մասին. Կանգ առեք այնտեղ, որտեղ հիմա գտնվում եք

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոստովանել է անօրինական եկամուտ ստանալու փաստը

Արգենտինայի արտաքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Արաղչին ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել չափից մեծ պահանջներից Իրանի հետ բանակցություններում

Պուտինը կայցելի՞ Իրան

Եգիպտոսը հերքում է Թութանհամոնի դամբարանի փլուզման մասին տեղեկությունները

Մանան Գևորգյանն ընտրվել է Ջերմուկ համայնքի ղեկավար

Մինչև Բաքվի շինծու դատը չավարտվի, չեմ կարծում՝ մեր գերիները կվերադառնան հայրենիք. Սերժ Սարգսյան

Փաշինյանը պաշտոնից ազատել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարին

Հայաստանում կոնյակ և շամպայն չեն կարող արտադրվել. Փաշինյան

Իսրայելը պարտավոր է բավարարել պաղեստինցիների կարիքները. ՄԱԿ

Սկսվել է Արարատ Միրզոյանի այցը Փարիզ