Էական խոչընդոտներ չկան. Ռյաբկովը` Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման մասին
Հոկտեմբերի 23, 2025

Էական խոչընդոտներ չկան. Ռյաբկովը` Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման մասին

By Հոկտեմբերի 22, 2025 11

Ռուսաստանը էական խոչընդոտներ չի տեսնում Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման համար, սակայն դա հեշտ գործընթաց չէ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Էական խոչընդոտ չեմ տեսնում։ Հարցն այն է, որ Անքորիջում նախագահների սահմանած պարամետրերը, շրջանակները կոնկրետություն ստանան։ Պետք է խոստովանել` դա բարդ գործընթաց է։ Բայց դիվանագետները հենց դրա համար են, որ զբաղվեն այդ հարցերով», – ասել է նա։

Փոխարտգործնախարարը հայտարարել է նաև, որ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։
Ռյաբկովի խոսքով՝ դեռ որևէ պայմանավորվածություն չկա Բուդապեշտում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման վերաբերյալ։

Հիշեցնենք` հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը, որն ամենաերկարատևներից մեկն է 2025 թվականի սկզբից ի վեր։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հեռախոսային բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Բուդապեշտում Պուտինի հետ անձնական հանդիպում անցկացնել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նոր նշանակումներ զինված ուժերում

Լուվրի տնօրենն առաջարկել է թանգարանում ոստիկանության բաժանմունք տեղակայել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ռուս-ուկրաինական պшտերшզմի մասին. Կանգ առեք այնտեղ, որտեղ հիմա գտնվում եք

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոստովանել է անօրինական եկամուտ ստանալու փաստը

Արգենտինայի արտաքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Արաղչին ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել չափից մեծ պահանջներից Իրանի հետ բանակցություններում

Պուտինը կայցելի՞ Իրան

Եգիպտոսը հերքում է Թութանհամոնի դամբարանի փլուզման մասին տեղեկությունները

Մանան Գևորգյանն ընտրվել է Ջերմուկ համայնքի ղեկավար

Մինչև Բաքվի շինծու դատը չավարտվի, չեմ կարծում՝ մեր գերիները կվերադառնան հայրենիք. Սերժ Սարգսյան

Փաշինյանը պաշտոնից ազատել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարին

Հայաստանում կոնյակ և շամպայն չեն կարող արտադրվել. Փաշինյան

Իսրայելը պարտավոր է բավարարել պաղեստինցիների կարիքները. ՄԱԿ

Սկսվել է Արարատ Միրզոյանի այցը Փարիզ