Թուրքիայի և Իրանի միջև բացվելու է նոր սահմանային անցակետ
Հոկտեմբերի 30, 2025

Թուրքիայի և Իրանի միջև բացվելու է նոր սահմանային անցակետ

By Հոկտեմբերի 01, 2025 66

Թուրքիայի Վանի նահանգի Բաշքալե շրջանի և Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Սալմաստ քաղաքի միջև նախատեսվում է բացել 4-րդ սահմանային անցակետը։ Նոր անցակետը կգործի Քուզարեշ–Գելինջիք տարածքում՝ Բազերգան, Ռազի և Սերվից հետո դառնալով երկու երկրների միջև հերթական սահմանային անցակետը։

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Քայհան Թյուրքմենօղլուն հայտնել է, որ տեղում արդեն անցկացվել են տեխնիկական ուսումնասիրություններ երկու երկրների մասնագետների մասնակցությամբ։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը ոչ միայն կխթանի առևտուրը, այլև կնպաստի սահմանային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամմեդ Հասան Հաբիբօլլահզադեն նշել է, որ կողմերի միջև քննարկումներ են արդեն տեղի ունեցել նոր անցակետի տեղակայման ու մաքսային ենթակառուցվածքների վերաբերյալ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել առաջիկայում արագացնել այդ գործընթացը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մելանյա Թրամփը ցուցադրել է Սպիտակ տան Հելոուինի զարդարանքները

Ոստիկանությունը ձերբակալել հարսանիքի ժամանակ կրակ բացած ադրբեջանցիներին

Եվրաքննադատության «ապտակը» եւ Մարիա Կարապետյանի «ձախողած քննարկումը». «Ժողովուրդ»

«Թուրքիան երկար ժամանակ ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն է»․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ-ում մշակվում է նոր ռեակտիվ շարժիչով մարտական ​​անօդաչու թռչող սարք

Իտալիայում թողարկվել է 600 ձիաուժ հզորությամբ Alfa Romeo-ի վերափոխված մոդել

ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները հանդիպեցին Հարավային Կորեայում և հեռացան առանց համատեղ հայտարարության

Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ. «Ժողովուրդ»

«Մանկավարժականի գործով» ուշադրության կենտրոնում է ռեկտորի ընկերուհի ԿԳՄՍ նախարարը. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ են ստիպում պատվաստվել քովիդի դեմ. «Հրապարակ»

Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն․ «Հրապարակ»

Որտեղ է նստած Դավիթ Համբարձումյանը. «Հրապարակ»

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում