ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է Ուկրաինային հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։
Քելլոգի խոսքով՝ Դոնալդ Թրամփը թույլատրել է Ռուսաստանի դեմ հեռահար հարվածներ հասցնել, «սակայն երբեմն Պենտագոնը Ուկրաինային լիազորություն չի տվել դրանք իրականացնելու համար»։
«Բոլորը պետք է հետևեն նախագահի ասածներին։ Սահմանադրության համաձայն նա գերագույն գլխավոր հրամանատարն է և բոլորը ենթարկվում են նրան», - նշել է ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը։
Հաղորդավարուհու հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ նախագահի դիրքորոշումն իսկապես այն է, որ Ուկրաինան կարող է հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին, և որ դա թույլատրվել է նախագահի կողմից (Թրամփի), Քելլոգը պատասխանել է.
«Ես կարծում եմ, որ կարդալով այն, ինչ նա ասել է, և կարդալով այն, ինչ ասել է փոխնախագահ Վենսը, ինչպես նաև քարտուղար Ռուբիոն, պատասխանը «այո» է։ Օգտագործեք ձեր հնարավորությունները խորը հարվածներ հասցնելու համար։ Անձեռնմխելի վայրեր չկան»։