ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում, ասել է, որ ցանկանում է, որ Թուրքիան դադարեցնի ռուսական նավթ գնելը, հաղորդում է NBC News-ը։
«Ես կցանկանայի, որ նա դադարեցնի Ռուսաստանից նավթ գնելը, մինչ Ռուսաստանը շարունակում է իր հարձակումները Ուկրաինայի վրա», - ասել է Թրամփը։
Թրամփը նաև ասել է, որ «ամոթալի» է, որ Ռուսաստանը «անմիտ» սպանում է այդքան շատ մարդկանց։
«Դա մարդկային կյանքի վատնում է, և այդ պատճառով նա պետք է դադարեցնի. Պուտինը պետք է դադարեցնի», - ասել է նա։
Հարցին, թե արդյոք Էրդողանը կարող է դեր խաղալ Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմի լուծման գործում, Թրամփը պատասխանել է. «Լավագույն բանը, որ նա կարող է անել, Ռուսաստանից նավթ և գազ չգնելն է։ Եթե նա դա աներ, դա, հավանաբար, լավագույն լուծումը կլիներ»։