ԵՄ տնտեսությունը կլճանա առանց միգրանտների. Իսպանիայի վարչապետ
Հոկտեմբերի 19, 2025

ԵՄ տնտեսությունը կլճանա առանց միգրանտների. Իսպանիայի վարչապետ

By Սեպտեմբերի 25, 2025 69

Եվրամիության տնտեսությունը լճացման կենթարկվի, եթե Միության երկրները չընդունեն միգրանտների: Այդ կարծիքը հայտնել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Bloomberg TV-ին տված հարցազրույցում: 

 

«Եթե հրաժարվենք այն ավանդից, որը միգրանտները ներդնում են տնտեսության մեջ, ապա ԵՄ-ն առաջիկա տարիներին պարզապես կսկսի լճանալ: Մենք աճի համար հնարավորություն չենք ունենա», – ասել է նա՝ պատասխանելով Իսպանիայում աջակողմյան կուսակցությունների ժողովրդականության մասին հարցին, որոնք պահանջում են հակամիգրացիոն քաղաքականություն:

Իսպանիայի վարչապետի խոսքով՝ այդ կուսակցությունների ներկայացուցիչները չեն առաջարկում գործազրկության և վատթարացող ժողովրդագրական իրավիճակի դեմ պայքարի միջոց: Նա նշել է, որ տնտեսական որոշ առանցքային  հատվածներում, ինչպիսիք են շինարարությունը, ագրոարդյունաբերությունը, սոցիալական ապահովության համակարգը և զբոսաշրջության ոլորտը, աշխատողների թվում միգրանտների բաժինը կազմում է մինչև 20-30%:

Ըստ Սանչեսի՝ միգրանտների հիմնական զանգվածն Իսպանիա է ժամանում Լատինական Ամերիկայի, Հյուսիսային Աֆրիկայի երկրներից, ինչպես նաև ԱՄՆ-ից:

Հուլիսի 16-ին Իսպանիայի պահպանողական Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ալբերտո Նունիես Ֆեյխոոն հանդես է եկել անօրինական միգրանտներին երկրից անհապաղ արտաքսելու օգտին, որոնք խախտում են օրենքները:

Ավելի վաղ Իսպանիայի ծայրահեղ աջ «Վոքս» կուսակցությունը հադես է եկել երկրից միգրանտների արտաքսման օգտին, որոնք խախտում են օրենքները կամ «օտարերկրյա կրոն» պարտադրում: Իր հերթին  Սանչեսը հայտարարել է, որ ռասիզմն անհամատեղելի է ժողովրդավարության հետ, և որ Իսպանիան իրավունքների, այլ ոչ թե ատելության երկիր է

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Որո՞նք են «ամենադժբախտ մասնագիտությունները»

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին

Գողություն՝ «Եվրոբազա» ընկերությունից․ կոտրել են պատուհանը, ապա չհրկիզվող պահարանն ու այնտեղից տարել 13 միլիոն դրամ

ԱՄՆ քաղաքներում զանգվածային ցույցեր են ընդդեմ Թրամփի. «Թագավորներ չկան»

ԱՄՆ քաղաքներում զանգվածային ցույցեր են ընդդեմ Թրամփի. «Թագավորներ չկան»

Նեթանյահուն հայտարարել է առաջիկա ընտրություններում կրկին առաջադրվելու մտադրության մասին

Ամերիկացիները սկսել են հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից. The Washington Post

Ամերիկացիները սկսել են հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից. The Washington Post

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Արևմուտքը Զելենսկու հանդիպումը Թրամփի հետ որակել է ձախողում Կիևի համար

Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում. նախատեսված է առանձնազրույց Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ

Թեհրանի կենտրոնում «Սուրբ Մարիամ» անվանումով կայարան կբացվի հայկական եկեղեցու դիմաց

Հայաստանն ընդգրկվել է երրորդ եռամսյակում ամենապահանջված լոգիստիկ ուղղությունների շարքում

Մանկավարժական համալսարանի ռեկտորը չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Սիրիան ռшզմական օգնություն է խնդրել Ռուսաստանից. ԶԼՄ