Ես Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չեմ տվել, ի՞նչ ցուցմունք պիտի տամ, որ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանը։
Դիտարկմանը, որ ինքը ցուցմունք է տվել եւ հիմա կոնկրետ ՊՆ–ի հողերի գործով հիմա Սերժ Սարգսյանը մեղադրյալի աթոռին է, նա ասաց. «Հողերը ես եմ վաճառե՞լ, մեղադրյալ աթոռն ո՞վ պիտի լինի»։
Ինչ վերաբերում է նրան, որերորդ նախագահը հողերն իրեն է վաճառել, նա նշեց. «Ում է վաճառել, ինձ ոչ մեկը հող չի վաճառել, ես ոչ մի անգամ հող չեմ գնել 2005–ին։ Մեղադրյալի աթոռին պետք է լինի նա, ով վաճառել է։ Վաճառել է կառավարությունը, Սերժ Սարգսյանն էլ հետը։ Իսկ ես եմ հողերը հետ տվել, որովհետեւ 2021 թվականից ինձ մոտ էր։ IԻսկ ինձ մոտ էր, որովհետեւ տվել էին ինձ։ Այ որ դատարանում հակաճառեմ դատախազին, կգաք, կլսեք, ու դատախազության պատկերն էլ կիմանաք, քննիչի պատկերն էլ կիմանաք»։