Արևմտյան տասնհինգ երկրներ Պաղեստին պետությունը ճանաչելու կոչ են արել աշխարհին
Հուլիսի 31, 2025

Արևմտյան տասնհինգ երկրներ Պաղեստին պետությունը ճանաչելու կոչ են արել աշխարհին

By Հուլիսի 30, 2025 21

Ֆրանսիան և 14 այլ արևմտյան երկրներ աշխարհի տարբեր երկրներին կոչ են արել ճանաչել Պաղեստինի պետությունը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

Երեքշաբթի ուշ երեկոյան 15 երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել Նյու Յորքում Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ անցկացված համաժողովից հետո, որը նպատակ ուներ վերականգնել իսրայելցիների և պաղեստինցիների միջև երկու պետությունների լուծման գաղափարը։

«Նյու Յորքում Ֆրանսիան, 14 այլ երկրների հետ միասին, համատեղ կոչ է անում. մենք արտահայտում ենք մեր ցանկությունը՝ ճանաչել Պաղեստին պետությունը և հրավիրում ենք նրանց, ովքեր դեռ չեն ճանաչել, միանալ մեզ»,- Х սոցիալական ցանցում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

Հայտարարության մեջ 15 երկրներ, ներառյալ՝ Իսպանիան, Նորվեգիան և Ֆինլանդիան, վերահաստատել են իրենց «անսասան հավատարմությունը երկու պետությունների լուծմանը»։ 

Համաձայնագրի ստորագրող ինը երկրներ, որոնք դեռևս չեն ճանաչել Պաղեստինի պետությունը, դրանց թվում՝ Ավստրալիան, Կանադան և Նոր Զելանդիան, արտահայտել են իրենց երկրների «պատրաստակամությունը կամ դրական վերաբերմունքը» դա անելու համար։

Տասնյոթ երկիր, ինչպես նաև Եվրամիությունը և Արաբական լիգան, համաժողովում միացել են ՀԱՄԱՍ-ին ուղղված կոչերին՝ զինաթափվելու և Գազայում իր կառավարումը դադարեցնելու համար՝ պաղեստինյան տարածքում ավերիչ պատերազմը դադարեցնելու նպատակով, գրում է Ֆրանսպրես գործակալությունը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անցյալ շաբաթ հայտարարեց, որ սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը, ինչը բախվեց Իսրայելի և Միացյալ Նահանգների խիստ դիմադրությանը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը երեքշաբթի հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին, եթե Իսրայելը չձեռնարկի տարբեր «նշանակալի քայլեր», դրանց թվում՝ չհամաձայնվի Գազայում հրադադարի։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արցախից բռնի տեղահանված 30 հազար մարդ Ռուսաստանից օգնություն կստանա

Աշտարակում բախվել են «Opel»-ն ու տրակտորը

Լավրովը և Սիրիայի ԱԳ նախարարը բանակցություններ են վարում Մոսկվայում

Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիրը և կատարվեն «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող պայմանները, ապա թուրք-հայկական սահմանը կարող է բացվել. դեսպան

Գարեգին Բ–ն նոր նշանակումներ է արել Մայր Աթոռում

ՀՀ-ից դուրս հայկական կոնյակ է արտադրվում ու վաճառվում, ես տեսել եմ․ Մհեր Գրիգորյան

Հակաահաբեկչական գործողությունների համար ոստիկանության գվարդիան կունենա հատուկ տեխնիկա

Մեր արտահանման խնդիրների 99%-ը գալիս է որակի ստանդարտից, իսկ կարծում էինք լոգիստիկ պրոբլեմներից է. Գրիգորյան

Կամչատկայի մերձակայքում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես-կառավարումը կարող է արտապատվիրակվել. խոսնակ

Ինչո՞վ է պայմանավորված հեղուկ գազի թանկացումը. հայտարարություն

Մեդվեդևը պատասխանել է Թրամփին

Լայնածավալ պատերազմից ի վեր՝ սա Կիևում մեկ գիշերվա ընթացքում վիրավոր երեխաների ամենամեծ թիվն է․ Կլիչկո

Փոփոխություն է կատարվել ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ տարածքով մուտքի, ելքի, կացության և տեղաշարժի կարգում

Օտարերկրյա վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները կարող են 3 ամիս մեքենա վարել ՀՀ-ում