ՀՀ-ն ողջունում է Ֆրանսիայի՝ Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը․ ԱԳՆ
Հուլիսի 31, 2025

ՀՀ-ն ողջունում է Ֆրանսիայի՝ Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը․ ԱԳՆ

By Հուլիսի 30, 2025 26

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է.

«…Հայաստանը համոզված է, որ միայն երկու անկախ հարևան պետությունների գոյությունն է, որ կարող է երաշխավորել երկարատև կայունություն, անվտանգություն, խաղաղություն և բարօրություն ինչպես Պաղեստինի, այնպես էլ Իսրայելի ժողովուրդների համար, որտեղ բոլորը վայելում են խաղաղ համակեցության բարիքները։ Առաջնորդվելով այս գաղափարով և լինելով երկու պետություն սկզբունքի հետևողական աջակից՝ Հայաստանը 2024 թվականի հունիսին ճանաչել է Պաղեստինի Պետությունը, իսկ այնուհետև՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում, դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ։

Այս համատեքստում Հայաստանը ողջունում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Պաղեստինի Պետության ճանաչման և Միացյալ Թագավորության՝ այն ճանաչելու մտադրության վերաբերյալ վերջին հայտարարությունները: Առանձնահատուկ հպարտ ենք, որ Ֆրանսիայի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարները հնարավորություն ունեցան հանդիպելու Հայաստանում՝ «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական համաժողովի շրջանակում՝ ճանապարհ հարթելով այս պատմական իրադարձության համար:

Հիմնվելով մեր սեփական փորձի վրա՝ Հայաստանը քաջատեղյակ է, թե ինչ է պատերազմական սարսափը։ Չնայած սահմանափակ ռեսուրսներին՝ մենք մշտապես ջանքեր ենք գործադրել Պաղեստինի ժողովրդի կարիքներին աջակցելու հարցում։ Հայաստանի վարչապետի և Եգիպտոսի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մենք մարդասիրական օգնություն ենք ուղարկել Գազա և մենք սատարում ենք ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) գործունեությանը: Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ թույլ տվեք նաև հայտարարել, որ համաձայնության ենք եկել Պաղեստինի հետ, ըստ որի՝ Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում:

Հայաստանը նաև ընդգծում է երկու պետություններում քրիստոնեական համայնքների ապահովության, անվտանգության և ամբողջական իրավունքների պաշտպանության կարևորությունը: Լինելով աշխարհի հնագույն քրիստոնեական ազգերից մեկը՝ մենք հատուկ կարևորություն են տալիս Սուրբ հողում քրիստոնեական ժառանգության պահպանությանը: Հայաստանը լիահույս է, որ Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոն կպահպանվի և լիովին կհարգվի՝ որպես միջկրոնական համերաշխության և խաղաղ համակեցության անկյունաքար»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հնդկաստանի պետական ընկերությունները դադարեցրել են ռուսական նավթի գնումները

Երևանում ուժեղ շոգ, Լոռիում՝ տեղատարափ. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

3 տարեկան տղան 18-րդ հարկից ընկնելուց հետո ողջ է մնացել

Զելենսկին ստորագրել է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը վերադարձնելու մասին օրենքը

Իրանի հյուսիս-արևելքում գտնվող հիվանդանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

Թրամփը ՀԱՄԱՍ-ի կապիտուլյացիայի կոչ է արել

Քեֆ ենք արել, շատ ուրախ ճանապարհել ենք, ուրախ էլ դիմավորելու ենք. ամառային զորակոչը շարունակվում է

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է շուրջ 4 դրամով

Գերմանիայի 200-ից ավելի մշակույթի գործիչներ Մերցին կոչ են արել դադարեցնել զենքի մատակարարումներն Իսրայելին

Լիբանանում կքննարկեն երկրի հարավից Իսրայելի զորքերը դուրս բերելու և խմբավորումները զինաթափելու շուրջ ԱՄՆ-ի առաջարկը

Մենք օգնել պատրաստ ենք, բայց ձեզ հետ միասին սկել՝ ոչ. ընտրությունը ձերն է, բայց շատ ժամանակ չունենք. Աշոտյան

Հայտնի է ամենաերկար աշխատանքային ժամն ունեցող եվրոպական երկիրը

Ստամբուլում Թիմբերլեյքի համերգի ժամանակ աhшբեկչություն է կանխվել

Այսօրվա դրությամբ արցախցիներին տրամադրվել է բնակարանի 2,180 հավաստագիր, որից իրացվել է 514-ը

Իսրայելում հանդիպել են Նեթանյահուն և Ուիթքոֆը