«Ճորտացման ժանրից է». Զախարովան՝ ՀՀ–ին ԵՄ–ի խոստացած լրացուցիչ ֆինանսական օգնության մասին
Հոկտեմբերի 31, 2025

«Ճորտացման ժանրից է». Զախարովան՝ ՀՀ–ին ԵՄ–ի խոստացած լրացուցիչ ֆինանսական օգնության մասին

By Հուլիսի 17, 2025 169

ԵՄ–ի խոստացած՝ Հայաստանի ֆինանսավորման ավելացումը ճորտացման ժանրից է, ընդ որում՝ Ռուսաստանը չի պատրաստվում Երևանի գրպանները ստուգել, քանի որ «դա նրանց հարաբերություններն են եվրաինստիտուտների հետ»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հանդիպման ժամանակ, ԵՄ-ն խոստացել էր Global Gateway ռազմավարության շրջանակներում Հայաստանում կատարվող ներդրումների ծավալը հասցնել 2,5 մլրդ եվրոյի, ինչպես նաև 1,5 մլն եվրո հատկացնել «անկախ ԶԼՄ-ներին»՝ իբր «տեղեկատվական էկոհամակարգի» պահպանման նպատակով։

«Դա բնորոշ է Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար՝ շռայլ խոստումներ տալ, իսկ հետո այդ ֆինանսական խոստումների անվան տակ կոծկել գործընթացները՝ հանելով սերուցքը և ստանալով օգուտներ», - ասաց Զախարովան։
Նրա խոսքով՝ նույն օգնությունը ԵՄ-ն ներկայացնում է մի քանի անգամ, նախաձեռնում տարբեր մեքենայություններ, մի բան խոստանում՝ իրականում տալով երկու անգամ քիչ կամ չտալով ընդհանրապես ոչինչ:

Զախարովան նշեց, որ տնտեսական աջակցությունը վաղուց ԵՄ-ի համար դարձել է երրորդ երկրների քաղաքականության վրա ազդելու և նրանց ներքին գործերին միջամտելու լծակ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Նախատեսում ենք պարտադիր դարձնել նաև ամենամյա պրոֆիլակտիկ բուժզննումը». Անահիտ Ավանեսյան

Պետական ծառայության պաշտոն կթույլատրվի զբաղեցնել նաև 65–ը լրանալուց հետո. նոր նախագիծ

Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Լեհաստանը որոշել է հետաձգել Բելառուսի հետ սահմանի բացումը․ Լիտվայի վարչապետ

Ջորջինա Ռոդրիգեսը Hermès-ի հավաքածուին ավելացրել է հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ հազվագյուտ Himalaya Birkin-ը

5000 դրամի դիմաց մարդիկ պատրաստ են վաճառել իրենց հեռախոսահամարով ակտիվացրած whatsapp–ը կամ viber–ը. ՆԳՆ–ի զգուշացնումը

Ալիևը չի պլանավորում գալ Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է

Հովհաննավանքում կատարվողը պղծություն է, եկեղեցին ենթակա է վերասրբագործման. Մայր Աթոռ

Հայաստանում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար տրամադրվող միանվագ նպաստը կկազմի 500,000 դրամ

Եթե Գյումրիի սցենարը կրկնվի համապետական մասշտաբով, ուժայինները նրանց չեն բռնելու կաշառք ուտելու գործի վրա. Ռուբինյան

Հանրապետության հրապարակում սկսվել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները

Վրաստանում վարորդը մխրճվել է դպրոցականների ամբոխի մեջ. նրան տեղափոխել են հոգեբուժարան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

ԱՄՆ-ն Հնդկաստանին 6 ամսով ազատել է Իրանի Չաբահար նավահանգստի նկատմամբ պատժամիջոցներից