Մոսկվան ուշադրությամբ հետևում է Արևմուտքի կողմից Ուկրաինա զենքի մատակարարումներին. Պեսկով
Հոկտեմբերի 31, 2025

Մոսկվան ուշադրությամբ հետևում է Արևմուտքի կողմից Ուկրաինա զենքի մատակարարումներին. Պեսկով

By Հուլիսի 16, 2025 140

Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարման թեմային։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Թեման, իհարկե, տեղեկատվական օրակարգում գլխավոր տեղ է զբաղեցնում։ Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք բոլոր համապատասխան հաղորդագրություններին», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների համաձայն՝ Վաշինգտոնն ուղղակիորեն զենք չի մատակարարի Ուկրաինային։

«Հավանաբար, հիմա դժվար է ասել, թե ինչ է կատարվում եվրոպացիների հետ։ Գերմանիայից հակասական հայտարարություններ են եղել, չնայած հայտնի «Taurus»-ների մասով, կարծես թե, այսպես ասենք, բանականության որոշ մնացորդներ կան։ Առայժմ նրանք ասում են, որ «Taurus»-ներ չեն մատակարարվում», – հավելել է նա։

Պեսկովին նաև հարց են ուղղել, թե ինչպես է Կրեմլը գնահատում Թրամփի որոշումը՝ զենք վաճառել եվրոպական երկրներին, որպեսզի նրանք կարողանան այն փոխանցել Ուկրաինային»

«Սա բիզնես է։ Նախկինում ևս մատակարարումներ եղել են։ Ոչ ոք դրանք չի դադարեցրել։ Հարցն այն է, թե ով է վճարում դրանց համար։ Հիմա որոշ եվրոպացիներ կվճարեն դրանց համար», – ասել է Կրեմլի խոսնակը։

Նա նշել է, որ Ֆրանսիան և Չեխիան արդեն հրաժարվել են մասնակցել այս սխեմային։

«Այսինքն՝ այնտեղ նույնպես հիմա անհամաձայնություններ կլինեն. չէ՞ որ այնքան մեծ գումարի մասին է խոսքը։ Քաղաքացիների համար ոչինչ չի մնա», – հավելել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչին հարց են ուղղել՝ արդյոք նոր սխեմայով կարող է ավելի քիչ զենք մատակարարվել, քան նախկինում։

«Մենք չգիտենք։ Մինչ այժմ մենք տեսնում ենք, որ եվրոպացիները ցուցաբերում են միանգամայն մոլեգին միլիտարիստական ​​մոտեցում և հայտարարում են զենք գնելու համար մեծ գումար ծախսելու մտադրության մասին՝ պատերազմի շարունակությունը հետագայում հրահրելու համար», – պատասխանեց նա։

Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի թարմացված միջուկային դոկտրինի բոլոր դրույթները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության դեմ սովորական զենքի կիրառմանը հնարավոր միջուկային պատասխանը, ուժի մեջ են մնում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Նախատեսում ենք պարտադիր դարձնել նաև ամենամյա պրոֆիլակտիկ բուժզննումը». Անահիտ Ավանեսյան

Պետական ծառայության պաշտոն կթույլատրվի զբաղեցնել նաև 65–ը լրանալուց հետո. նոր նախագիծ

Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Լեհաստանը որոշել է հետաձգել Բելառուսի հետ սահմանի բացումը․ Լիտվայի վարչապետ

Ջորջինա Ռոդրիգեսը Hermès-ի հավաքածուին ավելացրել է հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ հազվագյուտ Himalaya Birkin-ը

5000 դրամի դիմաց մարդիկ պատրաստ են վաճառել իրենց հեռախոսահամարով ակտիվացրած whatsapp–ը կամ viber–ը. ՆԳՆ–ի զգուշացնումը

Ալիևը չի պլանավորում գալ Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է

Հովհաննավանքում կատարվողը պղծություն է, եկեղեցին ենթակա է վերասրբագործման. Մայր Աթոռ

Հայաստանում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար տրամադրվող միանվագ նպաստը կկազմի 500,000 դրամ

Եթե Գյումրիի սցենարը կրկնվի համապետական մասշտաբով, ուժայինները նրանց չեն բռնելու կաշառք ուտելու գործի վրա. Ռուբինյան

Հանրապետության հրապարակում սկսվել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները

Վրաստանում վարորդը մխրճվել է դպրոցականների ամբոխի մեջ. նրան տեղափոխել են հոգեբուժարան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

ԱՄՆ-ն Հնդկաստանին 6 ամսով ազատել է Իրանի Չաբահար նավահանգստի նկատմամբ պատժամիջոցներից