Ադրբեջանում ռուսաց լեզվի առումով բացասական դինամիկա է նկատվում․ Ռոսսոտրուդնիչեստվո
Սեպտեմբերի 03, 2025

Ադրբեջանում ռուսաց լեզվի առումով բացասական դինամիկա է նկատվում․ Ռոսսոտրուդնիչեստվո

By Հուլիսի 09, 2025 80

Տեղափոխվածներից շատերը չեն ուզում կորցնել կապը Ռուսաստանի հետ, նրանք գալիս են ռուսական տներ, իրենց երեխաներին բերում այստեղ, և երեխաները սովորում են ռուսերեն, նկարում, երաժշտություն նվագում և այլն: Արդյո՞ք մենք պետք է որևէ կերպ մերժենք նրանց: Կարծում եմ՝ ոչ: Դա անհարգալից է և նույնիսկ, կասեի, անբարոյական մեր հայրենակիցների նկատմամբ: Այս մասին РБК-ին հայտարարել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եղվգենի Պրիմակովը։

«Մյուս կողմից, կան մի շարք քաղաքական դրդապատճառներով մարդիկ, ովքեր հանրահավաքների են գնում սպիտակ-կապույտ-սպիտակ դրոշներով և բղավում են ամեն տեսակի անհեթեթություններ: Նրանք իրենք մեզ մոտ չեն գալիս: Մենք նրանց հետ որևէ ընդհանուր բան չունենք, ինչպես նրանք չեն ուզում մեզ հետ որևէ ընդհանուր բան ունենալ:

Մենք համատեղ նախագիծ են ունեցել Համառուսաստանյան հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի հետ։ Այն ցույց է տվել, որ, օրինակ, Ադրբեջանում վերջին տարիներին բացասական միտում է նկատվում ռուսաց լեզվի տարածվածության առումով», - ընդգծել է Պրիմակովը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանում ռուսական համայնքի ներկայացուցիչները մի քանի հայտարարություններ են արել, բայց ի պաշտպանություն Ադրբեջանի, այլ ոչ թե Ռուսաստանի։

Նրա խոսքով՝ դիրքորոշումը հասկանալի է, քանի որ նրանք ունեն ադրբեջանական անձնագիր։

«Այնուամենայնիվ, ես կցանկանայի, որ մեր հայրենակիցներն ավելի հստակ արտահայտեն իրենց համակրանքը Հայրենիքի նկատմամբ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը արժանի է, որ մեր հայրենակիցները, պահպանելով հասկանալի հավատարմություն իրենց պետությունների նկատմամբ, միևնույն ժամանակ լավ վերաբերվեն Ռուսաստանին», - նշել է նա։

 
Rate this item
(0 votes)

Latest from Live24

Լրահոս

Ֆոտո

Կա մինչև 150 տարի ապրելու հնարավորություն. Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները խոսել են երկարակեցութան նորագույն մեթոդների մասին

Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստանում մնալ առանց վիզայի մինչև 90 օր

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Բաքվում պահվող հայերի շրջանում եղել են ինքնաuպանnւթյան փորձեր. Սիրանուշ Սահակյան

Ապակու կտոր` Transavia-ի ինքնաթիռի դռան արանքում. Փարիզ-Երևան չվերթի հետքերով. Hetq.am

Հայաստան-Չինաստան համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով. տեղի է ունեցել Փաշինյանի և ՉԺՀ փոխնախագահի հանդիպումը. Տեսանյութ

Հայտնի է, թե ով ԱԺ-ում կփոխարինի Արեն Մկրտչյանին

Աշխարհի առաջնորդները այժմ մեկնում են Պեկին, այլ ոչ թե Վաշինգտոն. The Economist

Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը կդիմի ՄԻԵԴ. հայտարարություն

«Ադրբեջան» նախագծին զսպելը հնարավոր է միայն «Հայկական հարց» նախագծով․ քաղաքագետ

Պայթյուն՝ Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտակայքում

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման բոլոր տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը․ ՀՖՖ

Գրիգոր Ամիրյանը նշանակվել է Քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ

Երևանում այսօր կգրանցվի այս տարվա վերջին +35°C-ից բարձր ջերմաստիճանը

Թրամփը մեղադրել է Սի Ծինփինին, Պուտինին և Կիմ Չեն Ընին «ԱՄՆ-ի դեմ դավեր նյութելու» համար