Ռուսական բանակը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածել է Խարկովին
Հուլիսի 09, 2025

Ռուսական բանակը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածել է Խարկովին

By Հունիսի 12, 2025 75

Հինգշաբթի գիշերը ռուսական բանակը «Շահեդ» տիպի գրոհային անօդաչու թռչող սարքերի միջոցով ռմբակոծել է Խարկով քաղաքը, հայտնել են քաղաքապետ Իգոր Տերեխովը և Խարկովի մարզային ռազմական վարչակազմի նախագահ Օլեգ Սինեգուբովը։ Նրանց տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ։ Այս մասին գրում է dw.com-ը:

Տերեխովի խոսքով՝ ռուսական զինված ուժերը գիշերը Խարկովին 12 հարված են հասցրել։ Անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է դպրոցի տարածքին, մյուսը՝ բազմահարկ բնակելի շենքի բակում գտնվող մանկապարտեզի խաղահրապարակին։ Բացի այդ, հարվածներ են հասցվել Խարկովի Սալտովսկի շրջանում գտնվող երկու բնակելի շենքերի և մարզասրահի։

Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ, այդ թվում՝ չորս երեխա, ասել է քաղաքապետը։ «Հրթիռակոծության տակ են հայտնվել բնակելի թաղամասեր, կրթական հաստատություններ, մանկապարտեզներ և ենթակառուցվածքներ։ Տասնյակ մեքենաներ են վնասվել, դպրոցների և տների պատուհաններ են կոտրվել», - թվարկել է Տերեխովը։

Խարկովը չորեքշաբթի գիշերը հարձակման էր ենթրակվել ռուսական զինվորականների կողմից։ Հունիսի 11-ի գիշերը զինված ուժերը 17 «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարվածներ էին հասցրել Խարկովի երկու շրջաններին՝ Սլոբոդսկոյի և Օսնովյանսկի։ Հարձակման հետևանքով զոհվել էր երեք մարդ, 60-ը՝ վիրավորվել, վիրավորների թվում՝ յոթ երեխա։

Հունիսին ռուսական զինվորականները մի քանի գիշեր շարունակ ռմբակոծել են Խարկովը։ Հունիսի 7-ի գիշերը ռուսական զորքերը քաղաքը ենթարկել են Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր ամենազանգվածային հարվածներին։ Տերեխովի խոսքով՝ քաղաքի վրա արձակվել են 48 «Շահեդ» գրոհային անօդաչու թռչող սարքեր, երկու հրթիռ և չորս կառավարվող ավիառումբ։ Այդ հարձակման ժամանակ զոհվել է վեց մարդ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով

Հուսով եմ, որ շատ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնություն ձեռք կբերվի. ԱՄՆ պետքարտուղար

Ուկրաինայի զինուժը հարձակվել է Կուրսկի լողափի վրա. 3 զոհ կա, 7 տուժած

Շոգը Եվրոպայում ավելի քան 2300 մարդու կյանք է խլել

Իրաքյան Քրդստանում գիշերը բախումներ են տեղի ունեցել

ԱՄՆ Սենատը նոր խիստ պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ–ի նկատմամբ, որոնք կներառեն Չինաստանը և Հնդկաստանը

Հոնկոնգում բացվել է Կրիշտիանու Ռոնալդուի թանգարանը

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները