Facebook-ի օգտատերերի թիվն ու եկամուտները շարունակում են աճել

Ընկերությունը հիմնովին փոխել է ղեկավարումն ու կենտրոնացել ամենամեծ սոցիալական խնդիրների վրա

Facebook սոցիալական ցանցի օգտատերերի թիվը շարունակում է աճել՝ չնայած անձնական տվյալների արտահոսքի սկանդալային դեպքերին, գրում է BBC-ն։

Սոցիալական ցանցը հայտարարել է, որ մարդկանց թիվը, ովքեր գոնե ամիսը մեկ անգամ ցանց են մուտք գործում, ավելացել է 9 տոկոսով՝ հասնելով 2.32 մլրդի։

Մտավախությունները,  որ սոցիալական ցանցի հետ կապված սկանդալները կարող էին կրճատել գովազդատուներին, նույնպես անհիմն էին, քանի որ նախորդ տարվա համեմատ ցանցի եկամուտներն աճել են 30 տոկոսով։

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը «հիմնովին փոխել է ղեկավարումն ու կենտրոնացել ամենամեծ սոցիալական խնդիրների վրա»։