Իսպանիան Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյին կճանաչի երկրի ժամանավոր նախագահ, եթե Նիկոլաս Մադուրոն երկրում արտահերթ ընտրություններ չնշանակի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսեպ Բորելը:
«Եթե հասկանանք, որ վենեսուելական ռեժիմը մտադրություն չունի ընտրություններ անցկացնելու, այլ միջոցներ կձեռնարկվեն, այդ թվում և ժամանակավոր նախագահի ճանաչումը, որպեսզի այդ ընտրությունները նշանակվեն Ազգային ժողովի կողմից», - ասուլիսի ժամանակ հայտարարել է իսպանացի նախարարը:
Վերջինս հիշեցրել է, որ վերջնական որոշումը կայացվելու է ներկա պահին Բրյուսելում ընթացող ԵՄ Անվտանգության և քաղաքականության հարցերով հանձնաժողովի նիստում: Իսպանիան այնտեղ առաջարկով է հանդես եկել, որ վենեսուելական իշխանությունների նկատմամբ արտահերթ ընտրությունների մասին ԵՄ պահանջներն ուղեկցվեն դրանց անցկացման որոշակի ժամկետների սահմանմամբ:
0Comments