Երկրաշարժ Տաջիկստանում

Էպիկենտրոնում հզորությունը կազմել է 4 մագնիտուդ

Տաջիկստանում տեղի են ունեցել հզոր ստորգետնյա ցնցումներ, երկրի տարածքում երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանկով 9.33-ին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Տաջիկստանի ԳԱ Երկրաֆիզիկական ծառայությունում:

«Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է երկրի մայրաքաղաք Դուշանբեից 10 կմ արեւելք, Վահդատ քաղաքի ուղղությամբ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնում հզորությունը կազմել է 4 մագնիտուդ, Դուշանբեում՝ 3-4»,- ասել է գործակալության զրուցակիցը: