126 զոհ «Թալիբանի» հարձակման հետևանքով

Աֆղանստանում կրկին գրոհայինները հարձակվել են ռազմաբազայի վրա

Աֆղանստանում ավելի քան 120 ուժային է սպանվել «Թալիբան» ծայրահեղական շարժման հարձակման հետևանքով, հարձակումն իրականացվել է երկրի Վարդակ նահանգում գտնվող ռազմական բազայի վրա, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ըստ Աֆղանստանի պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկի՝ հարձակման զոհ է դարձել 126 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Թալիբանի» գրոհայինները հարձակվել են մայրաքաղաք Քաբուլից հարավ-արևմուտք գտնվող Մայդանշահր քաղաքի ռազմական բազայի վրա:
Նշվում է, որ հարձակման մասնակից 3 գրոհայինները սպանվել են զինվորականների պատասխան գործողություններից, ևս 1 գրոհային ինքնապայթեցման է դիմել: