Այրվում է Քուվեյթում գտնվող աշխարհի ամենամեծ նավթահանքը

Մանրամասներ

ա

Երկուշաբթի Քուվեյթի հարավում գտնվող Մեծ Բուրգան ամենամեծ նավթահանքում բռնկված հրդեհի հետեւանքով երկու մարդ է տուժել, հայտնել է Քուվեյթի Պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Քուվեյթի Պետական նավթային ընկերության հայտարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հրդեհը բռնկվել է հանքավայրում, կրակն արագորեն վերահսկողության տակ է առնվել, երկու աշխատող վիրավորվել է, բայց արդյունահանման վրա դա չի ազդել»,- ասված է գործակալության հայտարարության մեջ:

Քուվեյթում տեղակայված Մեծ Բուրգան նավթահանքերի խումբը կենտրոնացրել է աշխարհի նավթի հետազոտված պաշարների ավելի քան 5 տոկոսը: Հանքավայրերը պարունակում են Քուվեյթի նավթի ապացուցված պաշարների ավելի քան 75 տոկոսը: