ԱՄՆ-ում պաշտոնյաները քննարկում են Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Նման պնդմամբ երկուշաբթի հանդես է եկել CNN հեռուստաընկերությունը, ըստ Փաստինֆո-ի՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա աղբյուրների տվյալներով՝ նոր պատժամիջոցներն իբր ներառում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի, էներգիայի ռուսաստանյան արտադրողների անդամներին, ինչպես նաեւ երկրի հնարավոր անջատումը SWIFT համակարգից (տեղեկատվության փոխանցման եւ վճարումների կատարման միջազգային միջբանկային համակարգ):
Ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ ընդհանուր առմամբ պատժամիջոցների եւ ինչ-որ ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումները դեռեւս չեն ընդունվել: Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը բանակցություններ է վարում եվրոպացի գործընկերների հետ՝ գործողությունները համակարգելու համար։
0Comments