Ես չգիտեմ՝ վիրավորվա՞ծ եմ. Թրամփը՝ Հարիսին աջակցելու Պուտինի խոսքերի մասին

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չգիտի՝ ինչպես արձագանքել Վլադիմիր Պուտինի այն խոսքերին, թե Կրեմլն, իբր, ամերիկյան ընտրություններում աջակցում է Կամալա Հարիսին։ Նրա խոսքերը մեջբերում է USA Today-ը։

«Ես չգիտեմ՝ վիրավորվա՞ծ եմ, թե՞ նա ինձ լավություն է արել», - ասել է Թրամփը նախընտրական միջոցառման ժամանակ։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Ջոն Քիրբին, իր հերթին, ՌԴ նախագահին կոչ է արել  չմեկնաբանել ամերիկյան ընտրությունները։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները «շատ շնորհակալ կլինեն», եթե Վլադիմիր Պուտինը «դադարի խոսել մեր ընտրությունների մասին» և «դադարի միջամտել դրանց»։

Սեպտեմբերի 5-ին, ելույթ ունենալով Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում, Պուտինը ասել է, որ ռուսական իշխանությունների համար ԱՄՆ ընտրություններում Քամալա Հարիսի հաղթանակն ավելի նախընտրելի է, քան Թրամփի հաղթանակը։ «Մեր ֆավորիտը, այսպես ասած, ներկայիս նախագահ պարոն [Ջո] Բայդենն էր։ Բայց հետո նա հեռացվեց ընտրապայքարից, բայց նա խորհուրդ տվեց իր բոլոր կողմնակիցներին աջակցել տիկին [Փոխնախագահ Կամալա] Հարիսին: Այնպես որ, մենք կանենք նույնը»,- ասել է Պուտինը: