Պերուում գտնվող Վենեսուելացի մի խումբ զինծառայողներ չեն ընդունում Մադուրոյի իշխանությունը

Նրանք Մադուրոյի հրամանով հեռացվել էին զինված ուժերից

Հունվարի 16-ի երեկոյան Պերուում գտնվող վենեսուելացի մի խումբ զինծառայողներ հայտարարել են Նիկոլաս Մադուրոյին որպես երկրի նախագահ չընդունելու մասին:
Ինչպես տեղեկացնում է NTN24 հեռուստաալիքը՝ զինծառայողների ուղերձն ընթերցել է բոլիվարական գվարդիայի ավագ լեյտենանտ Խոսե Հիդալգոն, որն ավելի վաղ Վենեսուելայում դավադրության մեղադրանքով ձերբակալվելուց հետո փախել էր բանտից: Մադուրոյի հրամանով նա և նրա զինակիցները հեռացվել էին զինված ուժերից:
«Մենք չենք ճանաչում Նիկոլաս Մադուրոյի՝ որպես Վենեսուելայի նախագահի իշխանությունը: Բացի այդ, զգուշացնում ենք միջազգային հանրությանը հանրապետության նախագահի պաշտոնի յուրացման մասին»,- ասել է Հիդալգոն:
Երկրի ընդդիմադիր խորհրդարանն ավելի վաղ հավանություն էր տվել զինծառայողների և քաղաքացիական անձանց համաներման մասին ակտին, որոնք կաջակցեն Վենեսուելայում ժողովրդավարական ռեժիմի հաստատմանը: