Մադուրոն սպառնացել է ձերբակալել բողոքի ցույցերի կազմակերպիչներին ու մասնակիցներին

Ըստ Վենեսուելայի նախագահի՝ «Գուարիմբաս»-ը չի կարող երկիր վերադառնալ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ բողոքի բռնի նոր ցույցերը (այսպես կոչված «գուարիմբաս»-ը) կազմակերպիչների ու մասնակիցների համար կավարտվեն ձերբակալությամբ, գրում է РИА Новости-ն:

«Գուարիմբաս»-ը չի կարող երկիր վերադառնալ: Մենք պետք է ապահովենք նաև դրանց կազմակերպիչների անվտանգությունը: Անմիջապես օրենք կկիրառվի նրանց բանտ ուղարկելու համար», - հայտարարել է Մադուրոն:

Հայտնի է, որ հունվարի 23-ին ընդդիմությունը մտադիր է բողոքի ակցիա անցկացնել՝ Մադուրոյի՝ նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու կապակցությամբ համընդհանուր դժգոհությունն արտահայտելու համար:

2014 և 2017 թվականներին Վենեսուելայում անցկացվել են բողոքի զանգվածային ակցիաներ ու անկարգություններ, որոնց ընթացքում երկրում ընդհանուր առմամբ ավելի քան 160 մարդ է մահացել: