Իրանում հունվարի 15-ին անհաջողություն է կրել արբանյակի արձակումը. այն չի կարողացել հասնել տրված ուղեծիր: Այդ մասին հայտնել է իրանական հեռուստատեսությունը:
Իրանի հեռահաղորդակցությունների գործերի նախարար Մոհամադ Ջավադ Ազարիի խոսքով՝ անհաջողությունը պայմանավորված է կրող հրթիռի երրորդ աստիճանի հետ կապված խնդրով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեհրանի Ամիրկաբիր տեխնոլոգիական համալսարարնի մասնագետների կողմից ստեղծված «Փայամ-է-Ամիրկաբիր» արբանյակը պետք է ծառայեր որպես տիեզերական դիտարան: Պլանավորվում էր, որ այդ արբանյակը Իրանի տարածքի պատկերները կներկայացնի երեք սպեկտրում եւ ռադիացիոն ճառագայթման չափումներ կիրականացնի տիեզերքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
0Comments