Սաուդյան Արաբիայում 40 հազարից ավելի կանայք վարորդական իրավունք են ստացել անցած տարվա հունիսին նրանց կողմից ավտոմեքենայի վարման արգելքի վերացումից հետո: Այդ մասին հայտնել է Saudi Gazette սաուդյան հրատարակությունը:
Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության տրանսպորտի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մուհամեդ ալ Բասամիի հայտարարության համաձայն՝ երկրի իշխանությունները պլանավորում են 14 նոր կենտրոն բացել երկրի տարբեր շրջաններում կանանց վարորդական ուսուցման համար: Ներկայում երկրում գործող կենտրոններում ավտոմեքենայի վարման դասընթացներում գրանցվել ցանկացողնեի հերթեր են գոյացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
0Comments