Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակը հանգիստ է, թեև արցախա-ադրբեջանական շփման գծում բավականին լարվածություն չկա: Լրագրողների հետ զրույցում Իսկանդարյանը նշեց, որ մոտ ապագայում լայնամասշտաբ պատերազմի վտանգները բացակայում են, սակայն Ադրբեջանի կողմից էսկալացիոն գործընթացներ հնարավոր են:
«Շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է, բայց բանակցային գործընթացը բարդ է ընթանում: Այն ազդակները, որոնք գալիս են Ադրբեջանից, ցույց են տալիս, որ նրանց չի բավարարում իրավիճակը, որը ներկայումս առկա է: Այստեղ շատ լուրջ աշխատանք է պետք, և այդ աշխատանքը սկսվել ու իրականացվում է»,- ասաց քաղաքագետը:
0Comments