Գյումրիում՝ 102-րդ ռազմաբազայի դիմաց բողոքի ակցիա կանցկացվի

Հայտնել է Հայաստանի Եվրոպական կուսակցության հիմնադիր Տիգրան Խզմալյանը

Հունվարի 12-ին, Ավետիսյան ընտանիքի սպանության 4-րդ տարելիցին եւ Ջուլիետա Ղուկասյանի սպանության 40-րդ օրը, Հայաստանի Եվրոպական կուսակցությունը սգո եւ բողոքի ցույց է անցկացնելու Գյումրիում՝ ՌԴ ՊՆ 102-րդ բազայի դիմաց:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի Եվրոպական կուսակցության հիմնադիր Տիգրան Խզմալյանը: