Մոլոր ճանապարհներ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ճանապարհները, որ պարզ անցուղիներ պետք է լինեին, մարդիկ վերածել են մոլորաշավիղ ու չարաղետ արահետների՝ լի խոչընդոտներով ու դժվարանց քարքարուտներով

Հիսուս

Նոյեմբերի 8

Գիտեմ, որ կյանքը դժվարին է, Իմ սիրելիներ: Մարդիկ խճողելով այն՝ վերածել են այնպիսի խառնակ մի իրականության, որ Իմ Երկնավոր Հայրը չէր սահմանել:

Ճանապարհները, որ պարզ անցուղիներ պետք է լինեին, մարդիկ վերածել են մոլորաշավիղ ու չարաղետ արահետների՝ լի խոչընդոտներով ու դժվարանց քարքարուտներով: