ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը դյուրացվում է

Պուտինը ստորագրել է օրենքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքի նախագիծը, որով երկրի ղեկավարը լիազորվում է որոշել օտարերկրյա քաղաքացիների խմբերը, որոնք դյուրացված կարգով ռուսական քաղաքացիություն ստանալու իրավունք ունեն: Այս մասին հաղորդում է RT-ն:

Փաստաթուղթն արդեն հրապարակված է իրավական-տեղեկատվության համացանցային պաշտոնական պորտալում: Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` 90-րդ օրը: