Որոշվել է, թե ով կլինի «Ռեալի» դարպասապահը «Բարսելոնայի» դեմ գավաթային առաջին խաղում

Հանդիպումը կայանալու է փետրվարի 6-ին

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը կշարունակի պաշտպանել թիմի դարպասը Իսպանիայի Գավաթի խաղարկությունում: 

32-ամյա կոստառիկացին կլինի «Ռեալի»  դարպասապահը «Բարսելոնայի» հետ գավաթային առաջին խաղում: Սանտիագո Սոլարին որոշել է առայժմ փոփոխություններ չկատարել և շարունակել գավաթային խաղերում դաշտ դուրս բերել Նավասին: 
Այս մասին հայտնում է Marca-ն:

Կեյլոր Նավասն այս տարի կորցրել է իր տեղը «Ռեալի» հիմնական կազմում` այն զիջելով Տիբո Կուրտուային:

«Բարսելոնա»-«Ռեալ» գավաթային առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 6-ին: