Ղարաբաղի հարցում ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է. Պուտին. Տեսանյութ

Մանրամասներ

ՌԴ-ն, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են համաձայնեցրել։ Սոչիում եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

«Ղարաբաղի հարցում ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է, բայց Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական կարգավորումը կայանա»,-նշել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև ասել է, որ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումն օգտակար էր, մթնոլորտ է ստեղծվել ապագա պայմանավորվածությունների համար։ 

«Գագաթնաժողովը ցույց տվեց, որ կողմերը կարող են պայմանավորվել ապագայի վերաբերյալ, բոլորը շահագրգռված են հարաբերությունների նորմալացմամբ»,-ընգծել է Պուտինը։

Եռակողմ հանդիպումն ավելի քան երկու ժամ է տևել։