Այո կան խնդիրներ. Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ի մասին

Մանրամասներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 20-ին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը կոչ է արել չխուսափել խնդիրներից, այլ լուծել դրանք՝ որքան էլ դժվար լինի, գրում է BelTA-ն։

Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպության համար այժմ շատ դժվարին ժամանակներ են, և պահանջվում է ուժերի, փորձի և ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիա՝ խաղաղությունը պահպանելու համար։ 

Գնահատելով ՀԱՊԿ-ի գործունեությունը` Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն քննադատում են կոնկրետ խնդիրներ լուծելու համար։ Օրինակ, Ղրղզստանը երկար ժամանակ օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ սահմանին հակամարտությունը լուծելու համար։ Հայաստանի կողմից հիմնավորված պնդումներ են առաջ քաշվում. «Ես կասեմ, որ կան խնդիրներ, և շատ լուրջ խնդիրներ: Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, մենք միշտ կշտամբենք միմյանց, դժգոհություն կհայտնենք ամբողջ կազմակերպության գործունեության վերաբերյալ: Խնդիրներ կան դրանք լուծելու համար, ինչքան էլ ոլորենք Անկախ ամեն ինչից, մենք պետք է խորասուզվենք այն խնդիրների մեջ, որոնք այսօր լուծում են ՀԱՊԿ անդամ Հայաստանն ու ՀԱՊԿ անդամներ Ղրղզստանն ու Տաջիկստանը»,- ասել է պետության ղեկավարը։

«Կան խնդիրներ, և դրանք պետք է լուծվեն, որքան էլ դրանք բարդ լինեն, և երբեմն մենք հաջողության ենք հասնում՝ ելնելով նրանից, որ որոշումները կայացվում են կոնսենսուսով, երբեմն էլ՝ բարդության պատճառով: Խնդիրները մենք շրջանցում ենք, չենք ցանկանում դրանք լուծել։ Սա իր հերթին դժգոհություն է առաջացնում առանձին երկրների մոտ»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Պետք է լուծել այն հարցերը, որոնք ոչ միայն կան որոշակի պետություններում, այլ արդեն իսկ աղաղակում են: Առանց ձեզ ոչ ոք չի էլ սկսի լուծել այդ հարցերը: Իմ տեսանկյունից՝ սա ձեր հսկայական դերն է։ Եկեք, մենք այս խնդիրները օրակարգում կդնենք և կլուծենք: Եթե մենք օգնենք լուծել հակամարտությունը Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին, մենք կսկսենք լուծել այդ հարցը, այս պետությունները միշտ երախտապարտ կլինեն մեզ»: Նույնը վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի բարդագույն խնդրին»,-ասել է Լուկաշենկոն։

«Վտանգը կայանում է նրանում, որ եթե այնտեղ մտնեն մեր «ընկեր-խորհրդականները», մեզ համար արդեն դժվար կլինի լուծել այդ խնդիրները։ Այս կարևոր հարցերն արտացոլված են ՀԱՊԿ-ի փաստաթղթերում՝ կազմակերպությունում Բելառուսի նախագահության ժամանակահատվածի համար, և նախանշված բոլոր խնդիրները պետք է լուծվեն»,- ասել է Լուկաշենկոն։