Ըստ մամուլում տեղ գտած հավաստի տեղեկությունների՝ օրերս ՀՀ-ում գտնվող Իրանի մի քաղաքացի հաղորդում է ներկայացրել ՀՀ ԱԱԾ՝ հայտնելով, որ իր ծանոթներից ԻԻՀ մեկ այլ քաղաքացի իրեն հայտնել է հոկտեմբերի 1-ին իր կողմից նախապատրաստվող ահաբեկչության մասին. ցանկացել է պայթեցնել Երևանի Բուդաղյան-1 հասցեում գտնվող Իրանի դեսպանության շենքը։
Այս տեղեկությունը չափազանց էական է այն առումով, որ, ըստ էության, արտացոլում է այն խորքային վտանգները, որոնց այսօր Հայաստանը բախվում է տարբեր ճակատներում: Չնայած ԱԱԾ-ում դեռևս նախաքննություն է ընթանում, սակայն մեծ է հավանականությունը, որ ՀՀ-ում ԻԻՀ-ի դեսպանատունը պայթեցնելու մտայնություն ունեցած անձը եղել է թշնամական հատուկ ծառայությունների հետ համագործակցող թրքախոս իրանցի կամ, ինչպես ոմանք խեղաթյուրում են, իրանաբնակ ադրբեջանցի՝ նկատի ունենալով հյուսիսատրպատականցիներին, որոնց շրջանում, դեռևս սկած ԽՍՀՄ տարիներից, սերմանվում էր այն կեղծ թեզը, թե նրանք արյունակիցներ են Ադրբեջանում ապրող ազերիների հետ:
Բանն այն է, որ հայ-իրանական սերտացող հարաբերություններին թուրք-ադրբեջանական տանդեմը խիստ թշնամաբար է վերաբերվում՝ համարելով, որ դրանք նախևառաջ ուղղված են իր դեմ. Իրանը, սերտացնելով Հայաստանի հետ հարաբերությունները, ջանում է ամեն գնով ձախողել թուրքական ծրագրերը՝ Կովկասը կուլ տալու ու Իրանը նաև հյուսիսային կողմից ամբողջութամբ շրջափակելու: Շատ հնարավոր է, որ առաջիկայում սկսեն հաճախակիանալ նմանօրինակ տեղեկությունները կամ հաղորդագրությունները՝ նկատի ունենալով տարածաշրջանային իրողությունները:
Սա նշանակում է, որ ՀՀ համապատախան մարմինները պետք է ականջներն ու աչքերը չորս արած հետևեն հատկապես Իրանից Հայաստան տեղի ունեցող մարդկային հոսքերին՝ բացառելու Հայասանում թուրք-ադրբեջանական տանդեմի տեռորիստական ծրագրերը: Եթե կարիք լինի, պետք է ակտիվորեն համագործակցել նաև բարեկամ Իրանի հատուկ ծառայությունների հետ՝ փոխշահավետության սկզբունքով Հայաստանը պաշտպանելու թուրքական գործակալների որջի վերածվելու հեռանկարից. Իրանում բավական ակտիվ է թուրք-ադրբեջանական կրեատուրան հատկապես այդ երկրի հյուսիսում, որի թիրախում է նաև Հայաստանը:
Մնում է հասկանալ՝ կունենա՞, արդյոք, Հայաստանի ղեկավարությունը քաղաքական կամք՝ հակադրվելու սեփական թուրք կուրատորներին:
Ցանկացել են պայթեցնել Իրանի դեսպանատունը․ Երևանում տեռորիստական ակտ է կանխվել
Մանրամասներ
0Comments