Օրենքն ընդունվեց «կայծակնային արագությամբ»․ ՌԴ-ում հնարավոր է «Մոբիլիզացիա» և «Ռազմական դրություն» հայտարարվի

Մանրամասներ

1

Օրենքն ընդունվեց․ ՌԴ-ում հնարավոր է «Մոբիլիզացիա» և «Ռազմական դրություն» հայտարարվի։

Պետդուման միաձայն կողմ քվեարկեց Քրեական օրենսգրքում նոր հասկացություններ՝ «Պատերազմի ժամանակ», «Մոբիլիզացիա» և «Ռազմական դրություն» մտցրելու օրենքին։

Լրատվամիջոցներում որոշումն արդեն ստացել է «կայծակնային արագությամբ» անվանումը։

Սպասվում է, որ Պուտինն այն կստորագրի հենց այսօր

Նշենք, որ ՌԴ Քրեական օրենսգրքի փոփոխությունների փաթեթում մի ամբողջ շարք նոր հոդվածներ են ավելացել, այդ թվում մինչև 6 տարի ազատազրկմամբ «Կողոպուտ ռազմական իրավիճակներում», և մինչև 10 տարի ազատազրկմամբ՝ «Կամավոր հանձնվելու» հոդվածները, ինչպես նաև զգալիորեն ավելացվել են որոշ հոդվածներով ազատազրկման պատիժը կրելու ժամկետները։

Մասնավորապես՝

«Զորահավաքի և ռազմական դրության ժամանակ զորամասն ապօրինի լքելու» համար (Քրեական օրենսգրքի 337-րդ հոդված) պատիժներն ավելի խիստ կլինեն.

- երկուսից 10 օր ժամկետով զորամասն ապօրինի լքելը կհանգեցնի մինչև 5 տարի ազատազրկման (1 տարվա փոխարեն),
- 10 օրից մեկ ամիս ժամկետով զորամասն ապօրինի լքելը՝ մինչև 7 տարի ազատազրկման (մինչև 3 տարվա փոխարեն), 
- մեկ ամսից ավելի ժամկետով զորամասն ապօրինի լքելը՝ 5-ից 10 տարի ազատազրկման (մինչև 5 տարվա փոխարեն):

Ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելը, պատերազմի ժամանակ կամ ռազմական գործողություններ վարելու ժամանակ վերադասին անհնազանդություն ցուցաբերելը կհանգեցնի 2-ից 3 տարի ազատազրկման:

Օրենքում բոլոր նոր «ռազմական» խմբագրումները կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ: