Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Սպասվում են հանդիպումներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Դուդան ժամանել է Կիև՝ իր զորակցությունը հայտնելու Ուկրաինային և նրա ժողովրդին։ Սպասվում է Դուդայի և այլ եվրոպական ղեկավարների մասնակցությունը «Ղրիմի պլատֆորմին»։ Պլատֆորմի երկրորդ գագաթնաժողովը տեղի կունենա այսօր՝ առցանց ձևաչափով, որին կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Իրենց մասնակցությունը հաստատել են մոտ 60 երկրներ ու միջազգային կազմակերպություններ, որոնց թվում մոտ 40-ը՝ նախագահների և վարչապետերի մակարդակով։
0Comments