Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը կարծում է, որ Վրաստանի կառավարությունը, առաջ տանելով, այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին օրենքը», փակում է երկրի ճանապարհը դեպի Եվրամիություն և հակադրվում է սեփական բնակչությանը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ցավում եմ, որ Վրաստանի կառավարությունն այս օրենքով արգելափակում է դեպի Եվրամիություն գնալու հնարավորությունը՝ իր քաղաքացիների և, առաջին հերթին, երիտասարդների այս մեծ երազանքը», - ասել է Բերբոկը։
«Վրաստանի կառավարությունը դրանով ընդդիմանում է սեփական բնակչությանը և հանդես է գալիս ընդդեմ եվրոպական հեռանկարին»,- եզրափակել է նա։
0Comments