![ա](/sites/default/files/inline-images/%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%B4%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D5%BA%D5%A1%D5%B5%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.jpg--.jpg-.jpg-.jpg-.jpg-.jpg--.jpg-.jpg..-------.jpg--.jpg)
Այս պահի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած է համարվում 2 անձ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
«Անհետ կորածների թվում կա փոփոխություն, ներկայում ունենք փաստացի երկու անհետ կորած, 16 հայտնաբերված դի, որից մեկի ինքնությունը չի պարզվել: Այսինքն՝ ենթադրելի է, որ երկու անհետ կորածներից մեկի ինքնությունը պարզվի, կմնա մեկ անհետ կորած»,- ասաց Փամբուխչյանը:
Նախարարի խոսքով՝ ենթադրաբար անհետ կորած համարվող ՌԴ քաղաքացու հետ հարազատները կապ են հաստատել և պարզվել է, որ լրիվ այլ պայմաններում վիրահատվել է և հիվանդանոցում է:
Ավելի վաղ, որպես անհետ կորած էին համարվում 3 քաղաքացի:
0Comments