![ա](/sites/default/files/inline-images/%D5%BA%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB%D5%B6%20%D5%B7%D6%80%D5%B5%D5%B8%D5%A4%D5%A5%D6%80.jpg)
Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության, Կանաչների և Քրիստոնեա-դեմոկրատական միության մի շարք ներկայացուցիչներ հանդես են եկել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի (պաշտոնավարել է 1998-2005թթ.) դեմ պատժամիջոցների կիրառման օգտին. պատճառը նրա ռուսամետ դիրքորոշումն է: Այդ մասին չորեքշաբթի գրում է Handelsblatt թերթը։
«Նա պետք է որքան հնարավոր է շուտ ներառվի Պուտինի շահառուների պատժամիջոցային ցուցակում», - հրատարակությանը ասել է Ազատ դեմոկրատական կուսակցության անդամ Մորից Կյորները։ Նրա կարծիքով՝ Շրյոդերը Գերմանիայում Ռուսաստանի ղեկավարի ամենակարևոր ներկայացուցիչն է։
«Նա այլևս չի պատկանում Գերմանիայի ներքին քաղաքականության սերուցքին, այլ պատկանում է Կրեմլի սերուցքին», - ասել է Կյորները։
«Այն, որ Շրյոդերը դեռ չի հեռանում Պուտինից և Ռուսաստանից, միայն ցույց է տալիս, թե որքանով է նա նրանց ծառայում»,- թերթին ասել է ՔԴՄ արտաքին քաղաքականության փորձագետ Ռոդերիչ Կիզևետերը։
Իր հերթին, Եվրախորհրդարանում Կանաչների ներկայացուցիչ Ռայնհարդ Բուտիկոֆերը կոչ է արել ուսումնասիրել Շրյոդերի և այլ նախկին եվրոպացի քաղաքական գործիչների նկատմամբ պատժամիջոցները, որոնք, նրա խոսքերով, «վաճառվել են Վլադիմիր Պուտինին»։
0Comments