Չինական անօդաչու սարքեր արտադրող ընկերությունը դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում

Մանրամասներ
ա

Չինական DJI Technology Co Ltd ընկերությունը, որը մասնագիտացած է անօդաչու սարքերի արտադրության մեջ, հայտարարել է Ռուսաստանում և Ուկրաինայում բիզնեսը ժամանակավորապես դադարեցնելու մասին։

Սա առաջին խոշոր չինական ընկերությունն է, որը որոշել է դադարեցնել իր ապրանքների վաճառքը Ռուսաստանին ուկրաինական պատերազմի սկսելուց հետո։

Թեև շատ արևմտյան ընկերություններ լքել են Ռուսաստանը՝ ի նշան բողոքի ագրեսիայի դեմ, չինական ընկերությունները դանդաղ են ավարտում իրենց բիզնեսն այնտեղ՝ հետևելով չինական իշխանությունների օրինակին, որոնք ձեռնպահ են մնում Մոսկվային ուղղակիորեն քննադատելուց:

Ուկրաինական կողմը մեղադրում է անօդաչուսարքերի աշխարհի խոշորագույն արտադրողին Ռուսաստանին աջակցելու մեջ, որ չինական այդ ընկերության սարքերն օգտագործում է ռազմական նպատակներով։

Չինական ընկերությունը խոստովանել է, որ ցանցում կան տեսանյութեր, որոնցից կարելի է եզրակացնել, որ ռուս զինվորականներն օգտագործում են DJI արտադրանքը։ Ընկերության ներկայացուցիչն ասել է, որ վաճառքից հետո իրենք չեն կարող վերահսկել իրենց անօդաչու սարքերի օգտագործումը։