Ամերիկացի գործարար, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկ, որը վերջերս է դարձել Twitter-ի բաժնետերերից մեկը, հանդես է եկել ընկերության ապագայի վերաբերյալ նոր նոր առաջարկով։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, Մասկն առաջարկել է ընկերության՝ Սան Ֆրանցիսկոյում գտնվող գլխավոր գրասենյակը վերածել անօթևանների կացարանի։
«Սան Ֆրանցիսկոյում գտնվող Twitter-ի շտաբ-բնակարանը վերածել անօթևանների կացարանի․ միևնույն է որևէ մեկն այնտեղ չի լինում», - գրել է Մասկը հաղորդագրության մեջ՝ առաջարկելով քվեարկել այս գաղափարի օգտին։
Քվեարկությանը մասնակցել է 1,8 միլիոն մարդ։ Դրա ավարտից երկու ժամ առաջ Մասկի այս գաղափարի օգտին է քվեարկել օգտատերերի ավելի քան 91 տոկոսը, դեմ է հանդես եկել 8,6 տոկոսը։
0Comments