Ըստ Պետդեպի տվյալների ՌԴ-ն Ուկրաինայում ունի ավելի քան 10 000 զոհ. Նուլանդ

Մանրամասներ
ա

ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակում ռուսական կողմի կորուստները գերազանցում են տասը հազարը։ Այս մասին currenttime.tv-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։ «Ռուսական կողմը անհավատալի կորուստներ է կրում։ Մեր հաշվարկներով՝ ավելի քան 10 000 ռուս է սպանվել», – ասել է Նուլանդը։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ռուսական կողմի կորուստները գնահատել է 17 500 մարդ։ ՌԴ ՊՆ տվյալներով՝ ռազմական գործողության շրջանակում ռուսական կողմի մարդկային կորուստները չեն գերազանցում 1400-ը: