Բրազիլիայի Գերագույն ընտրական դատարանի ղեկավարը մտադիր է դատարանի մյուս անդամների հետ քննարկել Telegram-ի նկատմամբ միջոցների ձեռնարկման հարցը, քանի որ մտավախություն ունի, որ հարթակը կարող է կիրառվել կեղծ տեղեկատվության տարածման համար:
Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ դատարանի նախագահը փորձում է կապվել Telegram-ի ներկայացուցիչների հետ, սակայն բոլոր փորձերն անհաջող են:
«Մտավախություն կա, որ Telegram-ն օգտագործվում է կեղծ տեղեկատվություն տարածելու համար և չի բացառվում, որ այն կարգելափակվի»,- հայտնել են ԶԼՄ-ները:
Մտավախություն կա, որ Telegram-ն օգտագործվում է կեղծ տեղեկատվություն տարածելու համար:
0Comments