Газета.ру-ն ծավալոփւն ֆոտոշարքով անդրադարձել է հունվարի 8-ին Բրազիլիայում տեղի ունեցած իրադարձություններին. երկրի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները գրավել են նախագահական նստավայրի, Գերագույն դատարանի և Կոնգրեսի շենքերը։ Մի քանի ժամ անց բանակի ստորաբաժանումներին, ոստիկանությանը և ազգային գվարդիայի ուժերին հաջողվել է բռնությամբ դուրս բերել նրանց։
Ցուցարարների դեմ կիրառվել են խլացուցիչ նռնակներ և արցունքաբեր գազ, որոնք նետվել են ուղղաթիռներից։ Հայտնի է ավելի քան 400 մարդու կալանավորման մասին, կոպիտ հաշվարկներով անկարգություններին մասնակցել է ավելի քան 5 հազար մարդ։
Անկարգությունների ժամանակ գործող նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան աշխատանքային այցով գտնվում էր Սան Պաուլո նահանգում, սակայն ավելի ուշ վերադարձել է մայրաքաղաք և ասել, որ անկարգությունների կազմակերպիչները «կվճարեն» օրենքները խախտելու համար։
Ինքը՝ Բոլսոնարոն, որի կողմնակիցները դուրս են եկել քաղաքի փողոցներ, չի աջակցել բողոքի ակցիաներին։
Միացյալ Նահանգները և Եվրոպան աջակցություն են հայտնել գործող նախագահ դա Սիլվային և իրադարձություններն անվանել «ժողովրդավարությունը խարխլելու» փորձ։
Ինչպես Բրազիլիայում կանխվեց հեղափոխությունը
ՖՈՏՈՇԱՐՔ
0Comments